• Latest news

Գեները կանանց օգնում են տղամարդկանցից ավելի երկար ապրել

18 դեկտեմբերի, 2018  13:30

Պարզվել է, որ կանանց կյանքի տեւողությունը ծրագրավորված է գենետիկ մակարդակում: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները, հաղորդում էAging Cell-ը:

Գենետիկաբաններին հաջողվել է պարզել, որ տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողության  տարբերությունը գեներից է կախված: Բանն այն է, որ կանանց մոտ գենի լրացուցիչ կրկնօրինակ կա, որը դանդաղեցնում է ծերացումը:

Հետազոտության շրջանակներում գենետիկաբանները երեք տարի ուսումնասիրել են մի խումբ մկների, այդ թվում մոդիֆիկացված ԴՆԹ-ով (XX-քրոմոսոմներով արուների եւ  XY-քրոմոսոմներով էգերի):

Նշենք, որ բնության մեջ կաթնասուն էգի բնորոշ հատկանիշ է համարվում ХХ քրոմոսոմային զույգի առկայությունը, իսկ արուի մոտ՝ XY-ի:

Պարզվել է, որ կրծողների կյանքի տեւողությունը կախված էր ոչ թե սեռից, այլ քրոմոսոմների հավաքածուից: Այսպես, գենետիկորեն մոդիֆիկացված արուները եւ սովորական ХХ էգերն ավելի երկար են ապրել, քան գենետիկորեն մոդիֆիկացված էգերը եւ սովորական արուները:

Ընդ որում լրացուցիչ Х քրոմոսոը արուներին այդքան լավ չէր պաշտպանում մահից, քան էգերին: Ըստ գիտնականների տվյալ հանգամանքը կարող է վկայել էգերի հորմոնների եւ ձվարաններում այլ ազդանշանային մոլեկուլների դերի մասին, որոնք դանդաղեցնում են ծերացումը եւ երկարացնում են կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել