• Latest news

Քաղցկեղը հնարավոր է արյան կաթիլով ախտորոշել

18 դեկտեմբերի, 2018  14:40

Սեչենովի համալսարանի ռուս գիտնականները քաղցկեղի ախտորոշման նոր միջոց են մշակել: Vesti.Ru-ն հաղորդում է, որ դրա համար արյան մեկ կաթիլը բավական է:

Արյան սովորական անալիզը կարող է միջին փուլի քաղցկեղն ախատորոշել: Խոսքը թոքի, կրծքագեղձի, աղիքների, շագանակագեղձի, միզապարկի քաղցկեղի մասին է: Հատկանշական է, որ դրա համար հատուկ սարքավորում չի պահանջվում:

Արդյունքների ստացման համար հարկավոր է կենսաքիմիական եւ իմունաքեմիլյումինիսցենտային անալիզատորնհերի վրա մի շարք թեստեր անցկացնել:

Ստացված ցուցանիշները՝ իսկ դրանք հարյուրից ավելի են, վերլուծության են ենթարկվում համակարգչային մոդելի ուղեղի միջոցով: Հատկանշական է, որ արհեստական ինտելեկտը ոչ միայն առանձնացնմում է հիվանդներին, այլեւ կոնկրետ ախտորոշում է տալիս:

Վիրտուալ բժիշկը ուշադրություն է դարձնում ոչ միայն օնկոմարկերներին, այլեւ արյան 18 ցուցանիշներին (բորբոքման մարկերներ, հոմեոստազ, արյան մակարդելիություն եւ այլն):

Ռուս ուռուցքաբաններն աշխարհում առաջինը գործնականում կիրառել են բժշկական վիճակագրությունը: Ընդ որում օգտագործվել են հիվանդների տվյալները, որոնց բուժում են Սեչենովի համալսարանի կլինիկաներում:

Այժմ գիտնականները իրենց մշակման համար միջազգային արտոնագրի են սպասում, ինչպես նաեւ ՌԴ ԱՆ-ի պաշտոնական թույլտվությանը: Այդ ժամանակ սովորած ներյորցանցը հնարավոր կլինի տեղադրել ցանկացած լաբորատորիայի համակարգչում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել