• Latest news

209 օր անց. Առանց աղիքների ծնված երեխան, բժիշկների կանխատեսումներին հակառակ, ապրել է (ֆոտո)

19 դեկտեմբերի, 2018  20:08

Փոքրիկ Ռովանը ժամկետից 3 ամիս շուտ  էր ծնվել: Նրա աղիքները նորմալ զարգացած չէին եւ բժիշկները երեխայի ծնողներին ասել էին, որ նրա ապրելու հավանականությունը 1 տոկոսից փոքր է: Այնուամենայնիվ, Ռովանը ապրեց եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 209 օր անցկացնելուց հետո, վերջապես, տուն գնաց: Այժմ Ռովանն արդեն 8 ամսական է:

Ռովանը ծնվել է այս տարվա ապրլին, ծնվելու պահին նա 700 գրամ էր եւ շատ թույլ էր: Քիչ անց նրա մոտ նեկրոտիկ էնտերոկոլիտ ախտորոշեցին՝ շատ վտանգավոր հիվանդություն, որը երբեմն ախտահարում է թերհաս երեխաներին: Այս ախտորոշումով ամեն երրրորդ երեխան մահանում է:

Բժիշկների խոսքով՝ Ռովանի ապրելու  հավանականությքունը ընդամենը 1 տոկոս էր. առանց նորմալ աղիքների նա չէր կարող ոչ սնվել, ոչ աճել: Բայց փոքրիկը չէր պատրաստվում հանձնվել: Նրա ծնողները մտածում էին, որ նա օրերից մի օր կմահանա, բայց օրեցօր երեխայի վիճակը դանդաղ բարելավում էր:

Որոշ ժամանակ անց ծնողները ցանկացել են այլ կարծիք լսել եւ երեխային ուղղաթիռով Riley Hospital for Children at Indiana University Health են տարել:

Այստեղ բժիշկներն ասել էին, որ երեխան իսկապես կարող է ապրել. նրա աղիքները կարող են լիովին բավական լինել:

4 օր անց երեխային վիրահատել են: Վիրահատության ժամանակ բժիշկները հեռացրել են աղիքների մեռած հյուսվածքները եւ համոզվել, որ նորածնի աղիքների մնացած մասը լիովին կենսունակ է, թեեւ առաջին հիվանդանոցում ասում էին, որ, որ երեխայի աղիքներում նորմալ հյուսվածք չկա:

Առողջ նորածինների մոտ աղիքի միջին երկարությունը 100-120 սմ է: Ռովանի աղիքների երկարությունը ընդամենը 71 սմ էր, ուստի վաղ թե ուշ նրան աղիքի փոխպատվաստում կպահանջվի, հակառակ դեպքում նա  կտառապի կարճ աղիքի համախտանիշից:

Ռովանը Riley Hospital for Children-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 209 օր էր անցկացրել, մի քանի վիրահատություն տարել: Բայց այժմ բժիշկները նրան բավական առողջ են համարել հիվանդանոցից դուրս գրելու համար: Ամանորը նա կկարողանա տանը՝ իր ծնողների հետ նշել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել