• Latest news

Գիտնականներն առաջարկել են էպիլեպսիկ նոպաների բուժման նոր մոտեցում

22 դեկտեմբերի, 2018  17:00

Էպիլեպսիայի՝ այսօր առկա բուժումը հիվանդների մեծամասնության համար արդյունավետ է, բայց նրանց մոտ 20-40 տոկոսի պարագայում նոպաները կրկնվում են, անգամ չնայած դեղամիջոցների ընդունմանը։ Ավելին, որոշ հիվանդների մոտ կարող են հիշողության եւ ճանաչողական ունակությունների հետ կապված խնդիրների հայտ գալ, անգամ եթե դեղամիջոցները կանխում են նրանց նոպաները։

Նոպաներն անցնում են, երբ էպիլեպսիայով հիվանդների նեյրոնները բարձր անոմալ ակտիվություն են ցուցաբերում, իսկ դրանց ակտիվության ճնշման համար պատասխանատու նեյրոնները ինչպես հարկն է չեն աշխատում։ Հիմնական արգելակիչ նեյրոհաղորդիչ համակարգը GABA-ն է (գամմա-ամինայուղաթթու)։

Տեխասի A&M College of Medicine-ի գիտնականներն առաջարկել են էպիլեպսիկ նոպաների բուժման նոր մոտեցում։
Ինդուկտիվ պլյուրիպոտենտ բնաբջիջներ կարելի է ստանալ «տարեց» բջիջներից, այդ թվում եւ մաշկի բջիջներից։ Այդ բջիջները վերածվում են մարմնի ցանկացած բջջի, ներառյալ GABA-ի օգտագործելիք նեյրոնները։ Գիտնականները կարողացել են նման բջիջներ պատվաստել լաբորատոր կենդանիների հիպոկամպում (հենց այստեղ են, ինչպես հայտնի է, սկսվում ճակատամասի էպիլեպսիկ նոպաները; հիպոկամպը կարևոր է նաեւ հիշողության, ուսանելու եւ մարդու տրամադրության համար)։

Այս բջիջների փոխպատվաստումից հետո նոպաները կենդանիների մոտ պակասում էին, բարելավվում էին ճանաչողական ցուցանիշները, տրամադրությունը։ Եվ որ կարեւոր է՝ փոխպատվաստված նեյրոնները հաջողությամբ կապեր էին ձեւավորում ուղեղում արդեն առկա բջիջների հետ։
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է