• Latest news

Նեղ ազդրերով կանանց շրջանում դիաբետի զարգացման հավանկանությունը մեծ է

27 դեկտեմբերի, 2018  14:06

Նեղ ազդրերով մարդկանց շրջանում մեծ է դիաբետի զարգացման եւ սրտի խնդիրների հավանականությունը: Այս մասին են վկայում Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մի խումբ գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA ամսագրում:

Մասնագետները հետազոտել են ավելի քան 600 հազար մարդու գենետիկ պրոֆիլները, ինչն օգնել է հայտնաբերել 202 գենետիկ տարբերակներ, որոնք կապված են մարմնի «խնձորաձեւ» կազմվածքին նախահակվածության հետ (երբ ճարպը հիմնականում կուտակվում է փորի եւ իրանի հատվածում): Միաժամանակ, այս գենետիկ տարբերակները կապված են նաեւ 2-րդ տիպի դիաբետի եւ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման մեծ հավանականության հետ:

Բանն այն է, որ այս դեպքում ճարպային հյուսվածքը կուտակվում է ներքին օրգաններում (լյարդ, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ), մեծացնելով նյութափոխանակության խանգարումների եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գիտնականները վստահ են, որ ֆենոմենի պատճառը ավելորդ կալորիաները ազդրերում «պահելու» գենետիկորեն կանխորոշված անընդունակությունն է:

Սա հաշվի առնելով՝ առողջության համար առավել անվտանգ է մարմնի տանձաձեւ կազմվածքը, որի դեպքում հիմնական ճարպաշերտերը կուտակվում են ազդրերի շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել