Ում համար է էլեկտրոնային ծխախոտների գոլորշին ամենավտանգավորը

11 հունվարի, 2019  23:48

Էլեկտրոնային ծխախոտների գոլորշին համարյա նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտի ծուխը։ Սակայն ամենավտանգավորը այն ասթմայով երեխաների համար է։ Երեխաներն ու դեռահասները, որոնք շնչում են էլեկտրոնային ծխախոտների ծուխը, 27 տոկոսով ավելի հաճախ են բախվում ասթմայի նոպաների հետ։

Սա պարզել է Rutgers Robert Wood Johnson Medical School-ի ուսանողուհի Ջենիֆեր Բեյլին։ Նրա խոսքով՝ եթե ինքը երեխաներ ունենար, երբեք թույլ չէր տա գտնվել այն մարդկանց կողքին, ովքեր էլեկտրոնային ծխախոտ են ծխում, քանի որ դրանցից արձակվող գոլորշին շատ վտանգավոր է երեխաների համար։

Բեյլին իր գործընկերների հետ ուսումնասիրել են 2016թ․ կատարված հետազոտության տվյալները։ Դրան մասնակցել է ավագ դպրոցի 33 500 եւ միջին դպրոցի 36 000 աշակերտ։ Նրանցից 11 830-ի մոտ ասթմա է եղել։ Ինչպես պարզվել է, այս երեխաները, որոնք ենթարկվել են էլեկտրոնային ծխախոտների գոլորշու ազդեցությանը, ավելի հաճախ են ասթմայի նոպաներ ունեցել։

Ինչպես իր հերթին նշել է Icahn School of Medicine at Mount Sinai-ից մանկաբույժ Կարեն Ուիլսոնը, շատերը կարծում են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին վտանգավոր չէ շրջապատի, մանավանդ՝ երեխաների համար, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ։

«Ի հեճուկս տարածված այն կարծիքի, որ դա ընդամենը ջրի գոլորշի է, նրանում պարունակվում են որոշ այն քիմիական նյութերից, որոնք կան ծխախոտի ծխի մեջ։ Այդ նյութերը գրգռում են ասթմա ունեցող մարդկանց շնչառական ուղիները»,- ասել է մասնագետը։

Հետազոտության տվյալների համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտի գոլորշու մեջ պարունակվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են պրոպիլենգլիկոլը, բուսական գլիցերինը, նիկոտինը եւ բուրմունքի հավելումները, որոնք բոլորը ընդունակ են բացասաբար ազդել թոքերի վրա, առաջացնելով գրգռվածություն, ինչպես նաեւ՝ բորբոքումներ։ Երեխաները, որոնք ենթարկվում են էլեկտրոնային ծխախոտի գոլորշու պասիվ ազդեցությանը, հաճախ են ասթմայի նոպաներ ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի