• Latest news

Հազվադեպ ախտանիշի պատճառով կինը լսում է իր ներքին օրգանների աշխատանքը եւ երակներով հոսող արյան աղմուկը

12 հունվարի, 2019  10:07

49-ամյա Փեմ Ռոբերտսը տառապում է հազվադեպ ախտանիշով, որի պատճառով լսում է բբերի, մկանների, հոդերի շարժումը, ինչպես նաեւ երակներով հոսող արյան աղմուկը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կնոջն ախտորոշել են վերին կիսագնդային խողովակի դեգիսցենցիա (SSCD)։ Այս վիճակը պաշտոնապես նկարագրվել է բժշկական գրականության մեջ 1998թ. եւ, 2016թ. տվյալներով, աշխարհում գրանցվել է SSCD-ով տառապող ընդամենը 600 մարդ։ Այս հազվադեպ ախտանիշը, սակայն, Փեմի կյանքը վերածել է իսկական մղձավանջի։

Ամեն ինչ սկսվեց 2015-ին, երբ նա, գիտակցությունը կորցնելով լողարանում, գլխի վնասվածք ստացավ։ Դա, իր հերթին, հանգեցրեց ներքին ականջի խողովակի վնասման։ Ճիշտ ախտորոշումը տրվեց գրեթե մեկ տարի անց։

Փեմն իր վիճակն իսկական տանջանք է համարում, քանի որ օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր լսում է իր ներքին օրգանների աշխատանքը։ Նա կարող է լսել բբերի շարժումը, ստամոքսում սննդի մարսումը, զարկերակն ու այսպես շարունակ։ Նա դժվարանում է սնունդ ընդունել, որովհետեւ ուտելիք ծամելը նրա համար իսկական դղրդյուն է։Կինը վախենում է նաեւ դուրս գալ տնից, քանի որ ցանկացած աղմուկ նրան հարյուրավոր անգամներ ավելի ուժեղ է թվում, քան կա իրականում։ Բացի այդ, վերին կիսագնային խողովակի դեգիսցենցիայի ախտանիշը հավասարակշռության խախտում է առաջացնում։

Փեմը հույս ունի, որ իրեն կարող է օգնել նորարարական վիրահատությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում, բայց դրա արժեքը 66.600 ֆունտ սթերլիգ է։ Այսօրվա դրությամբ կինը փորձում է անհրաժեշտ գումարը հավաքել միջոցների կամավոր տրամադրման (քրաուդֆանդինգ) միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել