• Latest news

Խոզի գրիպի զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի

12 հունվարի, 2019  13:05

A H1N1 գրիպի (խոզի գրիպի) զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։ Երկու պացիենտ մահացել է նախօրեին, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Վերջին պացիենտը՝ 24-ամյա մի տղամարդ, մահացել է Քութաիսում (Իմերեթի), «Էվեքս» հիվանդանոցում, գրիպի բարդությունների հետեւանքով։ Ինչպես տեղեկացնում են հիվանդանոցի ներկայացուցիչները, նա իրենց է դիմել ուշացումով, եւ նրա վիճակը հոսպիտալացման պահին արդեն շատ ծանր էր։

Վրաստանում գրիպով հիվանդների հոսպիտալացման թիվը վերջին օրերին ավելացել է՝ հասնելով 845 մարդու։ Լաբորատոր հետազոտությունը հաստատել է խոզի գրիպի առկայությունը նրանցից 158-ի մոտ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս սեզոնին գրանցվել է մեկ մահ A H1N1 գրիպի բարդության հետեւանքով։ Մահացած կինը, ինչպես հաջողվել է պարզել NEWS.am Medicine-ի խմբագրությանը, հիվանդացել է 2018թ. դեկտեմբերի 20-ին եւ մահացել 9 օր անց։

Ներկա պահին, Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում լաբորատոր հաստատվել է А H1N1 գրիպի 51 դեպք (հետազոտվել է 549 նմուշ)։ Այդ պացիենտներից ոմանք թեթեւ են տարել գրիպը եւ արդեն ապաքինվել են, մյուսները գտնվում են ստացիոնար բուժման մեջ, ոմանք էլ՝ վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել