• Latest news

Տղամարդը Վիագրայի մեծ չափաբաժին ընդունելուց հետո հազիվ է փրկվել կուրացումից

14 հունվարի, 2019  22:30

Կրքի կրակը կրկին զգալու 50-ամյա տղամարդու ցանկությունը ցավալի ավարտ է ունեցել։ The Daily Mail-ը հայտնում է, որ տղամարդը տասն անգամ ավելի շատ սիլդենաֆիլ է խմել, քան խորհուրդ են տվել բժիշկները։

Սիլդենաֆիլը պոտենցիան բարձրացնող դեղամիջոց է։ Ամենահայտնի ապրանքանիշը, որի անվան տակ արտադրվում է սիլդենաֆիլը, Վիագրան է։

Մեծ չափաբաժնից հետո տղամարդու մոտ տեսողության խնդիրներ են առաջացել, եւ նա ստիպված դիմել է բժշկի։ Մասնավորապես, նրա մոտ զարգացել է լուսավախություն եւ թույլ լույսի տակ տեսնելու անկարողություն։ Բժիշկները Վիագրայի սիրահարի մոտ եղջերաթաղանթի աշխատանքի խախտումներ են հայտնաբերել։ Վտանգն այն է, որ եղջերաթաղանթի բջիջներն ինքնուրույն չեն կարող վերականգնվել, ինչը կարող է կուրության պատճառ դառնալ։

Նախկին հետազոտություններում ընդգծվել է, որ Վիագրայի մեծ չափաբաժինը կարող է տեսողական խնդիրներ առաջացնել։ Անգամ կրկնակի չափաբաժինը բավական է աչքերի վրա բացասաբար ազդելու համար։ ։

Վիագրայի արտադրող Pfizer ընկերությունը նշում է նաեւ, որ գունավոր տեսողության խախտումը կամ ոչ պարզ տեսողությունը դեղամիջոցի ընդհանուր կողմնակի ազդեցություններից են։ Հազվադեպ մեկ կամ երկու աչքի տեսողության հակարծակի կորուստը կարող է վկայել լուրջ հիվանդության՝ տեսողական ներվի ոչ արտերիտիկ առաջնային իշեմիկ նեւրոպատիայի (NAION) մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել