• Latest news

Ամուսինը կնոջ վրա սուրբ ջուր է լցրել՝ ուռուցքի ախտանշանները որպես դիվահարություն ընդունելով

15 հունվարի, 2019  15:10

39-ամյա Լորինա Գուտիերեսի ծանր հիվանդությունը ամուսինը ընդունել է որպես դիվահարություն:

The Daily Mail-ը հայտնում է, որ 3 երեխաների մայրը հոգեբուժարանում է հայտնվել, երբ նրա մոտ զգայախաբություններ եւ փսիխոզ են սկսվել: Բժիշկները եւ նրա մերձավորները չէին կասկածում, որ նրա հիվանդագին վիճակի պատճառը ձվարանների քաղցկեղն է, որի հետեւանքով զարգացել էր աուտոիմունային էնցեֆալիտ:

Արդյունքում կինը զրկվել է քայլելու, խոսելու եւ ինքնուրույն սնվելու ունակությունից: Բժիշկները կարծում էին, թե նրա մոտ նյարդային խափանում է, իսկ նրա ամուսինը՝ 42-ամյա Սթիվենը, նրան նույնիսկ սուրբ ջրով էր ցողում՝ կարծելով, թե նա դիվահարվել է: Նրա խոսքով՝ Լորինան զառանցում էր, սկսել էր վախենալ տանը տեղադրված տեսահսկման խցիկներից եւ փորձում էր տանից փախչել: Առավոտյան այցելած բժիշկը, կնոջը նման վիճակում տեսնելով, սկսել է ազգականներից հետաքրքրվել՝ արդյոք Լորինան թմրանյութեր եւ ալկոհոլ չի ընդունում:

Արդյունքում կնոջը տեղափոխել են հոգեբուժարան՝ դեպրեսիայի կամ նյարդային խափանման կասկածանքով: Սակայն մանրամասն հետազոտությունից հետո բժիշկներին հաջողվել է հայտնաբերել աուտոիմունային էնցեֆալիտը, ինչպես նաեւ դրա զարգացման պատճառը՝ ձվարանների 15 սմ-անոց ուռուցքը: Լորինան ենթարկվել է նորագոյացության հեռացման վիրահատության, ինչպես նաեւ ստերոիդներով եւ պլազմոֆերեզով (արյունը վերցնում, մաքրում եւ վերադարձնում են) բուժման կուրս է ստացել:

Վերապրածից հետո Լորինան որոշել է ամուսնու հետ զբաղվել աուտոիմունային էնցեֆալիտի մասին բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ:

Աուտոիմունային էնցեֆալիտը կարող է հիվանդի մոտ առաջացնել ջղակծկումներ, փսիխոզ, ագրեսիա եւ խուճապի նոպաներ, ինչպես նաեւ ազդում է շարժողական եւ խոսքի ֆունկցիաների վրա: Ամեն տարի աշխարհում գրանցվում է այս վիճակի մինչեւ 90 հազար դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել