• Latest news

Կղանքի փոխպատվաստումը կբուժի խոցային կոլիտը

18 հունվարի, 2019  14:20

Գիտնականները գտել են կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստման (ԿՄՓ) մեթոդի նոր կիրառումը: Հիշեցնենք, որ այն իրենից ներկայացնում է այս կամ այն հիվանդությամբ պացիենտին առողջ մարդու կղանքում պարունակվող աղիքային բակտերիաների եւ բակտերիոֆագերի պատվաստման պրոցես:

Ավստրալացի գիտնականները հետազոտության շրջանակում փորձ են անցկացրել՝ ծանրության տարբեր աստիճանով խոցային կոլիտով 73 մարդկանց մասնակցությամբ: Փորձարկվողները 2 խմբի են բաժանվել՝ հսկիչ եւ փորձարարական: Առաջին խմբի կամավորները ստացել են սեփական կղանքի նմուշներ, իսկ երկրորդ՝ առողջ մարդկանց կղանքի անաէրոբային մշակման ենթարկված նմուշներ:

Կղանքն օրգանիզմ են մտցրել կոլոնոսկոպիայի եւ հոգնայի միջոցով:

8 շաբաթ անց փորձարարական խմբում ընդգրկված փորձարկվողների մոտ հիվանդության ծանրության աստիճանը 32 տոկոսով նվազել է, իսկ ահա հսկիչ խմբում՝ ընդամենը 9 տոկոսով: Ընդ որում՝ խոցային կոլիտի ախտանշանները փորձարարական խմբի կամավորներին չեն անհանգստացրել հետազոտությունն ավարտելուց հետո հաջորդ 12 ամիսներին:

Գիտնականները հույս ունեն ապագայում նոր մեթոդներ մշակել, որոնք կփոխարինեն ԿՄՓ-ին: Օրինակ՝ օգտակար բակտերիաները կարող են թողարկվել հաբերի տեսքով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA գիտական պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել