• Latest news

Տատիկը 60 կգ նիհարեց՝ ամեն օր քայլելով բնակարանում

19 հունվարի, 2019  22:30

86-ամյա Ջեսիկա Սլոթերը (Միսիսիպի) իր օրինակով ցույց է տվել, որ ավելորդ կիլոգրամները մաշելու համար բնավ պարտադիր չէ մարզադահլիճ գնալ։ Ինչպես գրում է New York Post-ը, տարեց կինը 60 կգ նիհարել է՝ ամեն օր քայլելով իր բնակարանում։

Ջեսիկայի բնակարանը մեծ չէ, կինն ամեն օր 3 հազար քայլ է կատարել՝ մարզական կեցվածքը պահպանելու համար։ Տատիկը չի թաքցնում, որ ավելորդ քաշի դեմ պայքարել է տասնամյակներ։

Նայելով նրա սլացիկ մարմնին՝ չես էլ պատկերացնի, որ մանուկ հասակում նա միշտ եղել է ամենագիրուկն իր դասարանում, ինչի պատճառով նրան ծաղրել են դպրոցում։ Ավելորդ քաշի պատճառը մեծ սերն էր ուտելիքի հանդեպ. Ջեսիկան նշում է, որ կերել է ամեն ինչ իրար հետեւից՝ սկսած տապակած մսից մինչեւ կարկանդակներ։

Սակայն տարիների հետ կինը վերանայել է վերաբերմունքը սննդի հանդեպ, անցել խիստ բուսակերության ու հրաժարվել ալկոհոլից։ Բացի այդ, Ջեսիկան որոշել է ամեն օր 3 հազար քայլ կատարել։ Այս ոչ բարդ կանոնները հանգեցրել են նրան, որ նա նիհարել է 60 կգ։

Իր օրինակով կինը հույս ունի ոգեւորել տարեցներին, որոնք նույնպես կարող են առողջ ապրելակերպ վարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել