• Latest news

Արյան անալիզը Ալցհեյմերի հավանականությունը կորոշի հիվանդության զարգացումից 16 տարի վաղ

22 հունվարի, 2019  20:43

Արյան անալիզի շնորհիվ կարելի է որոշել Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը ախտանշանների ի հայտ գալուց 16 տարի առաջ: Այդ մասին են վկայում Սենտ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգթոնի համալսարանի Բժշկական դպրոցի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների Գերմանական կենտրոնի մասնագետների հետազոտությունները:

Արագ եւ ոչ թանկարժեք անալիզը հնարավորություն է տալիս հայտնաբերել գլխուղեղի ախտահարումները ոչ միայն Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, այլեւ ցրված սկլերոզի, գանգուղեղի վնասվածքի եւ կաթվածի դեպքում: Թեստը ուղղված է նեյրոֆիլամենտների (NfL) թեթեւ շղթայի մակարդակի հայտնաբերմանը` սպիտակուց, որն ախտահարում է ողնուղեղը ուղեղային բջիջների մահից հետո:

Հետազոտությանը մասնակցել է 250 անձ գենետիկ մուտացիայով, որը կապված է դեմենցիայի զարգացման հետ, ինչպես նաեւ 162 առողջ մարդ: Յուրաքանչյուր 2-3 տարին մեկ հետազոտվողները հանձնում էին արյան անալիզ, անցնում էին ուղեղի սքանավորում, ինչպես նաեւ հանձնում թեստեր կոգնիտիվ ունակությունների վերաբերյալ:

Նեյրոֆիլամենտի թեթեւ շղթայի սպիտակուցի վաղ հայտնաբերումը պահանջում էր բարդ եւ թանկարժեք թեստեր, մինչդեռ այս անգամ գիտնականներին հաջողվեց զգալիորեն պարզեցնել ընթացակարգը` ուղղելով այն դեպի արյան անալիզ: Բանն այն է, որ գենետիկ մուտացիայով մարդկանց մոտ վերոհիշյալ սպիտակուցի հիմնային մակարդակը ի սկզբանե բարձր է: Բացի այդ, դրա մակարդակը հիվանդների տվյալ խմբի մոտ շարունակում է տարեցտարի աճել, այն դեպքում, երբ առողջ մարդկանց մոտ այն մնում է կայուն մակարդակի վրա:

Արդյունքում հաջողվել է հաստատել, որ այն հետազոտվողները, որոնք ունեին գենետիկ մուտացիա եւ NfL-ի բարձր մակարդակ, նախքան դեմենցիայի զարգացումը 16 տարի առաջ ունեին ավելի քիչ նեյրոններ ուղեղի հյուսվածքներում եւ ավելի վատ էին հանձնում կոգնիտիվ ունակությունների վերաբերյալ թեստերը:

Այսպիսով, արյան անալիզը Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման համար բարձր արդյունավետություն է ցուցադրել:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել