• Latest news

Գիտնականները մարդու օրգանիզմում գտել են նախկինում անհայտ արյունատար անոթների ցանց (տեսանյութ)

23 հունվարի, 2019  14:11

Դույսբերգ-Էսենի համալսարանի (Գերմանիա) գիտնականները սենսացիոն հայտնագործություն են կատարել: Science Alert-ը հայտնում է, որ մասնագետների խումբը մարդու ոսկորներում հայտնաբերել է նախկինում անհայտ մանր արյունատար անոթների ցանց: Այն կարեւոր դերակատարում ունի. նպաստում է օրգանիզմում արյան եւ իմունային բջիջների արագ ու արդյունավետ տարածմանը:

Գիտնականները փորձի շրջանակում մկների ոսկորները թափանցիկ դարձնելու համար կիրառել են էթիլցինամատ քիմիական նյութը: Այնուհետեւ լուսային լուսածորիչ եւ ռենտգեն մանրադիտակների շնորհիվ հաջողվել է ոսկորներում հայտնաբերել մի քանի հարյուր մազանոթներ կամ տրանսկորտիկալ անոթներ:

Մկների մեծ սրունքոսկրում կարող է պարունակվել ավելի քան 1000 տրանսկորտիկալ անոթ, ընդ որում՝ դրանց միջով է անցնում զարկերակային արյան 80 տոկսից ավելին եւ երակային արյան 59 տոկոսը:

Համանման փորձ է կատարվել մարդու վրա, ընդ որում՝ որպես փորձարկվող հանդես է եկել հետազոտության հեղինակներից մեկը՝ իմունոլոգ Մաթիաս Գունցերը: Պարզվել է, որ մարդու մեծ սրունքոսկրի մեջ գոյություն ունի նման համակարգ, սակայն ավելի հաստ արյունատար անոթներով: Գիտնականները ընդունում են, որ դրանց ֆունկցիաների ավելի ճշգրիտ որոշման համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում:

Հայտնագործության կարեւորությունն այն է, որ այն, մասնավորապես, կարող է բացատրել ոսկրածուծի մեջ համապատասխան ներարկումից հետո ամբողջ օրգանիզմում դեղերի տարածումը:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Metabolism ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել