• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ 6-ամյա տղայի համար 65 հազար դոլար է պահանջվում, որ նա կարողանա քափքեյք ուտել

25 հունվարի, 2019  16:17

6-ամյա Ջուդ Քերինգթոնը երբեք տորթ եւ քափքեյքեր չի կերել, եւ նրա երազանքն է դրանք համտեսելը: Բայց դա անել կարողանալու համար, նրա ընտանիքը պետք է հավաքի 65 հազար դոլար:

Չնայած Ջուդն արդեն 6 տարեկան է, ծնողները ստիպված են նրան կերակրել ինչպես նորածնի. սովորական կերակուրը, որ ուտում են նրա տարիքի բոլոր մյուս երեխաները, նա չի կարող ուտել էոզինոֆիլային կոլիտի պատճառով՝ աղիների բորբոքային հիվանդություն:

«Ծննդյան տարեդարձին Ջուդը երբեք տորթ չի կերել, հանգստյան օրերին երբեք պաղպաղակ չի կերել, երբեք չի կերել Սուրբծննդյան տոնի ճաշատեսակները: Բայց աշխարհում ամենից շատ նա ցանկանում է քափքեյք համտեսել»,- ասել է Ջուդի մայրը՝ Ջոն:

Ջուդի հիվանդությունը սկսել է արտահայտվել շատ վաղ տարիքում. երբ 4-ամսական է դարձել, կաթից հրաժարվել է: Իսկ եթե անգամ ուտում էր, ապա նրա մոտ սրտխառնոց եւ դիարեա էր առաջանում: 10-ամսականում երեխան վերջնականապես դադարել է ուտել այն ամենը, ինչ մայրն առաջարկել է:

Անհանգստացած ծնողները երեխային տարել են հետազոտությունների, եւ մի շարք անալիզներից հետո բժիշկներն արձանագրել են, որ տղան տառապում է աղիների բորբոքային հիվանդությունների տեսակներից մեկով՝ էոզինոֆիլային կոլիտով:

«Նա ասես կրկին նորածին էր դարձել. մենք նրան շշով էինք կերակրում եւ մշտապես փոխում էինք տակդիրները: Եվ այսպես 5 տարի շարունակ: Ամեն անգամ, երբ նա փորձում է բրնձի, կարտոֆիլի կամ հավի նման մի բան ուտել, նրա մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվում»,- ասել է տղայի մայրը:

Ջուդի ընտանիքը փող է հավաքում JustGiving քրաուդֆանդինգային հարթակում, որպեսզի երեխային բուժվելու տանի ԱՄՆ, ինչպիսի բուժում Մեծ Բրիտանիայում չկա, եւ որը, ինչպես նրանք հույս ունեն, երեխային հնարավորություն կտա ուտել եւ սովորական կերակուրը նորմալ մարսել: Եվ այդ ժամանակ նա կկարողնա, վերջապես, համտեսել քափքեյքը: Բուժման համար, իհարկե, 65 հզար դոլար է հարկավոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է