• Latest news

Վիրուսը կարող է զենք դառնալ ընդդեմ աչքերի քաղցկեղի

28 հունվարի, 2019  10:54

Իսպանիայից եւ Ֆրանսիայից գիտնականները առաջիններից մեկն են հաջողությամբ կիրառել մոդիֆիկացված ագրեսիվ վիրուս VCN-01-ի ներգրավումը ծանր ռետինոբլաստոմայի բուժման մեջ (աչքերի քաղցկեղ): Հետազոտությունը, որը հրապարակվել է Science ամսագրում, նոր ապացույց է, որ վիրուսների օգտագործմամբ քաղցկեղի թերապիան կարող է անչափ հեռանկարային լինել:

Նախագծի հեղինակները փորձարկումներ են կատարել՝ VCN-01 վիրուսն օգտագործելով մկների վրա: Նրանց խոսքով՝ վիրուսը մետաբոլիզմը խախտում է քաղցկեղով ախտահարված բջիջներում, որից հետո հիվանդությամբ ախտահարված բջջային հատվածը «պայթում» է:

VCN-01-ով իրականացված փորձերը թույլ են տվել նկատել, որ քաղցկեղին այս սպանողը հասցեական է գործում՝ ոչնչացնելով միայն ուռուցքով ախտահարված, ինչպես նաեւ ուռուցքի անմիջական մերձակայքում գտնվող բջջային հատվածները: Հնարավոր է, որ նման թերապիան կկարողանա օգնել խուսափել ախտահարված օրգանի հեռացումից, քանի որ, ինչպես պարզվել է, վիրուսը ցանցաթաղանթը ուռուցքային կուտակումներից բավականին արդյունավետորեն է մաքրում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել