• Latest news

Կանոնավոր եւ որակյալ սեքսը կարող է դեղերից ոչ պակաս լավ իջեցնել զարկերակային ճնշումը. գիտնականներ

28 հունվարի, 2019  22:30

Կանոնավոր եւ որակյալ սեքսը կարող է դեղերից ոչ պակաս վատ իջեցնել զարկերակային ճնշումը: Նման եզրահանգման են եկել Ջորջիա նահանգի համալսարանի հետազոտողները:

The Sun-ը հաղորդում է, որ սեքսը կարող է նույնքան արդյունավետ իջեցնել զարկերակային ճնշումը, ինչպես եւ ավանդական միզամուղ դեղերը: Ընդ  որում ինտիմ մտերմության հրաշագործ արդյունքը ուղղակիորեն կապված է նրանից, թե որքան ուժեղ է եղել օրգազմը: Միեւնույն ժամանակ հետազոտողները նշում են, որ ինքնաբավարարման դեպքում նման արդյունք չի նկատվում:

Զարկերակային ճնշման հետ կախված խնդիրների այդ "բուժման" արդյունավետությունը գիտնականները կապում են  օքսիտոցին հորմոնի արտանետման հետ, որը նվազեցնում է սթրեսը:

Փորձի շրջանակներում սեքսի ընթացքում  կամավորների ճնշմանը  հետեւել են կարդիոմոնիտորի միջոցով: Պարզվել է, որ ֆիզիկական մտերմության ժամանակ ճնշումը 13 տոկոսով նվազում է: Բացի այդ 13 րոպեանոց սեքսի ժամանակ օրգանիզմը 190 կալորիա է այրում. սա անգամ ավելի է, քան կարելի է այրել բանջարանոցի քաղհանի կամ անգամ չմուշկներով սահելու ժամանակ:

 Հետազոտւթյունը հրապարակվել է Sexual Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել