• Latest news

Գիտնականները մելանոմայի բուժման նոր մեթոդ են ներկայացրել

4 փետրվարի, 2019  20:14

Գիտնականները ներկայացրել են մելանոմայի բուժման նոր մեթոդ: Բոստոնի համալսարանին առընթեր Բժշկության դպրոցից Ռութաո Ցույի (Rutao Cui) գլխավորած մասնագետների միջազգային խմբին հաջողվել է հայտնաբերել գենը, որը պատասխանատու է այս հիվանդության զարգացման համար:

Հայտնի է, որ մաշկի վրա ուլտրամանուշակագույնի երկարատեւ ազդեցությունը մելանոմայի զարգացման գործոններից մեկն է, քանի որ մաշկի բջիջներում ԴՆԹ-ի վնասումը կարող է բերել գեների էքսպրեսիայի խախտման: Մելանոմայի դեպքերի քառորդ մասը զարգանում է NRAS գենում մուտացիայի հետեւանքով, սակայն նախկինում սպիտակուցը, որը պատասխանատու է դրա ակտիվացման համար, մինչեւ վերջերս անհայտ էր:  

Նոր հետազոտություններն օգնել են «մեղավորին» պարզել. դա STK19 սպիտակուցն է: Դրանից բացի, համանման անվանմամբ գենը, որը պատասխանատու է STK19-ի արտադրման համար, կարելի է «անջատել» նորագույն դեղային միացության շնորհիվ: Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ միանգամայն հնարավոր է այս միջոցով NRAS-ի ակտիվացման նյվազեցումը:

Գիտնականները նախատեսում են ապագայում նոր դեղային միացության կլինիկական փորձարկումներ անցկացնել մարդկանց վրա:

Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Cell պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել