• Latest news

Բրիտանակցի գիտնականները հավաստիացնում են. ոգելից խմիչքի աստիճանի իջեցումը չի ազդում զարթխումի վրա

8 փետրվարի, 2019  21:25

Բրիտանացի եւ գերմանացի գիտնականները հայտնագործություն են արել. պարզվում է՝ ոգելից խմիչքի աստիճանի իջեցումը չի ազդում զարթխումի վրա։


Փորձարկման շրջանակում ընտրվել է 19-40 տարեկան փորձարկվողների խումբ, որոնց բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբի կամավորները խմել են երեքական մեծ գավաթ գարեջուր, իսկ հետո՝ չորս մեծ գավաթ գինի, երկրորդ խմբի փորձարկվողները գործել են հակառակ կարգով, իսկ երրորդ խմբի անդամները խմել են կամ գինի, կամ գարեջուր։


Գիտնականներն ուսումնասիրել են սպիրտի մակարդակը հետազոտության մասնակիցների օրգանիզմում, իսկ փորձարկման ավարտին խնդրել նրանց գնահատել զարթխումի ծանրության աստիճանը 56 միավորանոց սանդղակով եւ պատմել ինքնազգացողության մասին։ Մեկ շաբաթ անց անցկացվել է փորձարկման երկրորդ մասը, ընդ որում՝ կամավորները բաժանվել են նոր խմբերի, որպեսզի փոխվի գինու եւ գարջրի օգտագործման հերթականությունը։


Պարզվել է, որ գրեթե նույն աստիճանի զարթխում է առաջացել հետազոտության բոլոր մասնակիցների մոտ՝ անկախ ընտրված ոգելից խմիչքներից եւ դրանց օգտագործման հերթականությունից։ Ընդ որում՝ զարթխումի ուժը կախված էր խնջույքի ժամանակ գինովցածության մակարդակից, ինչպես նաեւ ալկոհոլի օգտագործման «չափն անցնելու» ֆիզիկական ախտանշանների դրսեւորումից։ Մասնավորապես, փսխումը երաշխավորում է զարթխումի առաջացում հաջորդ օրը։


Հետազոտության ադրյունքները ներկայացվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել