• Latest news

Հանգստյան օրերին ինտենսիվ մարզումները կարող են վտանգավոր լինել առողջության համար

13 փետրվարի, 2019  22:31

Ֆիզիկական վարժությունները, իհարկե, շատ օգտակար են առողջության համար, սակայն մարզվել պետք է պարբերաբար եւ քիչ-քիչ՝ նախազգուշացնում են Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները։ Իսկ ահա, ամբողջ շաբաթ ոչինչ չանելը եւ հանգստյան օրերին շատ մարզվելը վատ գաղափար է։

Գիտնականների խոսքերով, շաբաթվա ընթացքում ֆիզիկական ակտիվության անբավարարությունը հանգստյան օրերին ակտիվությամբ փոխարինելու փորձերը կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ։ Որոշ մարդիկ, ովքեր շաբաթվա ընթացքում քիչ ժամանակ ունեն, երբեմն հանգստյան օրերին նստում են հեծանվի վրա եւ քշում այն այնքան, որ ծանրաբեռնվածության մակարդակը կարելի է համեմատել պրոֆեսիոնալ հեծանվորդների մարզումների հետ։ Կամ էլ օրգանիզմը ենթարկում են նրա համար ոչ պակաս լուրջ եւ ոչ պակաս անսովոր ծանրաբեռնվածության։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե հեծանվի սիրահարները պրոֆեսիոնալների չափ ծանրաբեռնվածություն են ունենում, ապա նրանք օրգանիզմը վտանգավոր սթրեսի են ենթարկում։ Մասնավորապես, երկար ժամանակի ընթացքում արագ քշելը 15 տոկոսով մեծացնում է սրտխփոցների ռիթմը եւ մկանները զրկում է թթվածնից։ Պրոֆեսիոնալ հեծանվավազքով զբաղվողների վրա դա չի ազդում, քանի որ նրանք հաճախակի անցկացնում են մարզումներ, որոնք նրանց օրգանիզմը վերապատրաստում են մկանների ավելի արդյունավետ օգտագործմանը։ Սակայն դրա սիրահարները չունեն մկանների լրացուցիչ զանգված, ինչը նշանակում է, որ ուղղակի քայքայում են իրենց առողջությունը նման ծանրաբեռնվածություններով։

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս սիրողական մակարդակի հեծանվորդներին իրենք իրենց չստիպեն քշել ավելի շատ, քան տանում է իրենց օրգանիզմը։ Պրոֆեսիոնալ սպորտային ծանրաբեռնվածությունները չպատրաստված մարդկանց խորհուրդ չեն տրվում, քանի որ նրանք մաշում են սրտանոթային համակարգը եւ քայքայիչ ազդեցություն են ունենում առողջության այլ գործոնների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է