• Latest news

Հղիության մասին չկասկածող կինը հիվանդանոց է դիմել որովայնի ցավով եւ երեխայի հետ տուն վերադարձել

14 փետրվարի, 2019  19:09

27-ամյա Լիզա Դեյվին անգամ չի կասկածել հղիության մասին: 2018 թվականի ապրիլին նրան որովայնի ցավերով հոսպիտալացրել էին կիսագիտակից վիճակում՝ կասկածելով,  որ նա աղիքային վարակ ունի:

Զննության ժամանակ բժիշկները հայտանբերել էին, որ նրա որովայնը ուռչել է, սակայն կարծել էին, որ ամեն ինչում մեղավոր է ստամոքսաղիքային ինֆեկցիան: Սակայն ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տվել, որ Դեյվին հղիության 26-րդ շաբաթում է: Բացի այդ նրա մոտ հազվագյուտ եւ վտանգավոր բարդություն կար՝HELLP-համախտանիշ: Պացիենտի վիճակը կտրուկ վատթարացել էր, նրա օրգանները սկսել էին դադարել աշխատել, ուստի բժիշկները ստիպված էին եղել շտապ կեսարյան հատում անել:

Վիրահատությունը բարեհաջող էր անցել. Եւ մորը եւ երեխային հաջողվել էր փրկել:

Երբ աղջիկը հիվանդասենյակում ուշքի էր եկել, երեխային տվել էին նրան եւ ասել, որ նա հղի է եղել:

«Ես չէի կարողանում հավատալ: Ես շաբաթը 80 ժամ էի աշխատում, ծանր տուփեր էի տեղափոխում: Ես գաղափար անգամ չունեի, որ հղի եմ, ոչ մի նախանշան չկար», — խոստովանել է նա:

Լիզան նորածին աղջկան բուժքրոջ պատվին, որն իր մասին հոգ է տարել հիվանդանոցում,  Դանիելա է անվանել:

Այժմ՝ ծննդաբերութւունից 10 ամիս անց, Լիզան եւ Դանիելան իրենց լավ են զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել