• Latest news

Առանց հեշտոցի ծնված կնոջը վիրահատել են եւ աղիների հյուսվածքներից նոր հեշտոց պատրաստել

19 փետրվարի, 2019  21:17

37-ամյա Տարա Գրաթոնն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, չնայած արտաքինից նրա սեռական օրգանները «նորմալից» չեն տարբերվում: Տարան երազում է մայրանալու մասին եւ հանուն դրա ենթարկվել է աղիների հյուսվածքների օգտագործմամբ հեշտոցի վերականգնման բարդ վիրահատության: Հիմա նա սպասում է դոնորական արգանդի պատվաստման հերթին, որից հետո, հնարավոր է, կարողանա հղիանալ:

Տարան հազվագյուտ բնածին արատ ունի՝ Մայեր-Ռոկիտանսկի-Քյուսթեր-Հաուզերի համախտանիշ, որի պատճառով սեռական ներքին օրգանները դեռեւս ներարգանդային կյանքի ընթացքում ինչպես հարկն է չեն զարգանում: Տարայի մոտ այս համախտանիշի ամենածանր ձեւն է. նրա մոտ բացակայում է հեշտոցային ուղին, արգանդը, արգանդի վզիկը, ֆալոպյան փողերը եւ երիկամներից մեկը:

Տարան համախտանիշի առկայության մասին իմացել է 14 տարեկանում: Նա վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ մասնագետները վերականգնել են հեշտոցը՝ օգտագործելով աղիների հյուսվածքները:

Հիմա Տարան հանդիպում է 34-ամյա Սթյուարթ Փրեթսվելի հետ, նրանք երազում են երեխա ունենալու մասին: Տարան դոնորական արգանդի պատվաստման սպասողների հերթում է: Նախկինում բժիշկներն ասում էին, որ Տարան երբեք չի կարողանա սեփական երեխաներ ունենալ, քանի որ նա ձվարաններ եւս չունի: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք սխալվում են. Տարան, այնուամենայնիվ, ձվարաններ ունի, ուստի կկարողանա կենսաբանական երեխաներ ունենալ՝ նույնիսկ եթե նրանց ինքը չծննդաբերի, այլ օգտվի փոխնակ մոր ծառայությունից: Ի դեպ, եթե նա, այնուամենայնիվ, ստանա դոնորական արգանդ, բացառված չէ, որ ինքն էլ կարողանա հղիանալ եւ ծննդաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել