• Latest news

Արհեստական ինտելեկտը կօգնի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ մետաստազներ գտնել

20 փետրվարի, 2019  15:04

UNIM ռուսական ընկերությունը նեյրոցանց է մշակել, որը կօգնի հայտնաբերել քաղցկեղով հիվանդների մետաստազները :

Այս մշակումը բժշկին կօգնի շատ ժամանակ խնայել: Նեյրոցանցն օգտագործելով՝ բժիշկը կարող է ընդամենը10 վայրկյանում նմուշում մետաստազների նմանվող գոյացությունների  առկայության եւ նրանց տեղակայման վերաբերյալ տվյալներ ստանալ: Առանց նեյրոցանցի դա սովորաբար կես ժամից քիչ ժամանակ է տեւում: Նեյրոցանցը ստեղծվել է ավելի քան 60 տերաբայթ դիագնոստիկ տվյալների վերլուծության հիմքի վրա, իսկ նրան «ուսուցանելու» համար մասնակցել են տասնյակ բժիշկ-պաթոմորֆոլոգներ: Նեյրոցանցն ընկերության սեփական լաբորատորիայում  արդեն օգտագործվում է թեստային ռեժիմում: Այս ընթացքում դրա միջոցով հասցրել են գնահատել ուռուցքային հիվանդություններով 600 պացիենտների տվյալները:

«Նեյրոցանցերը գիստոլոգիան բոլորովին նոր մակարդակի են հասցնում: Արդեն առաջիկա մի քանի տարիներին մենք կտենենք ուռուսցքային դիագնոստիկայի ճշգրտության եւ ապացուցման նոր մակարդակ: Բժիշկը նոր հուսալի օգնական կունենա, որը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի համար ծախսվող ժամանակը եւ կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը», —ասել է UNIM-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռեմեզը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել