• Latest news

Ֆիզիկական ակտիվության յուրաքանչյուր լրացուցիչ ժամը 25 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը

21 փետրվարի, 2019  12:06

Ֆիզիկական ակտիվությունը չանտեսող կանայք սրտի հետ կապված խնդիրներից ավելի լավ են պաշտպանված նրանց համեմատությամբ, ովքեր քիչ շարժունակ կենսակերպ են վարում: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ եթե նստած անցկացվող ժամանակը օրական նվազեցվի ընդամենը մեկ ժամով, անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը ավելի քան 10 տոկոսով կնվազի, իսկ սրտի հիվանդությունների հավանականությունը՝ ավելի քան 25 տոկոսով:

Գիտնականներն այս եզրակացությունը կատարել են՝ հետեւելով 63-97 տարեկան շուրջ 5600 կանանց, որոնք նախկինում ո՛չ կաթված են տարել, ո՛չ սրտի նոպա: Վերլուծությունը ցույց է տվել, որ օրական ֆիզիկական ակտիվության յուրաքանչյուր լրացուցիչ ժամը անոթների եւ սրտի հիվանդությունների հավանականությունը նվազեցրել է համապատասխանաբար՝ 12 եւ 26 տոկոսով:

Օրական 11 եւ ավելի ժամ նստող կանայք մյուսներից ավելի հաճախ են ունեցել դիաբետի կամ հիպերտոնիայի խնդիրներ նրանց համեմատությամբ, ովքեր օրական ավելի քիչ ժամանակ են նստած անցկացրել: Ընդ որում՝ եթե կինն առանց ընդմիջելու երկար ժամանակ է նստած մնում, սրտի հիվանդությունների հավանականությունը 52 տոկոսով մեծանում է այն կանանց համեմատությամբ, որոնք ընդմիջումներ են կատարել եւ երբեմն վեր ելել:

Ստացվում է, որ դրական արդյունք կարելի է ապահովել ցանկացած ակտիվությամբ: Կփրկեն անգամ ֆիզիկական ակտիվության 1-2 րոպեները: Նստակյաց կենսակերպը նվզեցնում է սիրտ մատակարարվող արյան ծավալը: Տուժում են նաեւ էնդոթելերը՝ արյունատար անոթների ծածկույթը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել