• Latest news

Բրիտանուհին որոշել է իր անդամատված ոտքից պայուսակ պատրաստել

21 փետրվարի, 2019  13:35

Բրիտանիայի բնակչուհին հայտարարել է, որ փնտրում է դիզայներ իր սեփական մաշկից պայուսակ պատրաստելու համար:

Metro-ն հաղորդում է, որ կինը ցանկանում է այն պատրաստել անդամատված ոտքի մաշկից:

Մանչեսթերի բնակիչ Ջոանի ոտքը  շուտով պետք է անդամատեն ծանր տեսակի  անոթների հիվանդոթյան՝  խցանող էնդարտերիտի պատճառով:

55-ամյա կինը խոստովանում է, որ իր համար տհաճ է այն միտքը, որ իր ոտքը օգտագործելու են, դրա համար նա ցանկացել է ինքնուրույն տնօրինել վերջույթի ճակատագիրը, գրում  է Lenta-ն:

Բրիտանուհին դերձակ որոնելու նպատակով դիմել է համապատասխան կայքի: Նա գրել է, որ պատրաստ է 3 հազար ֆունտ սթերլինգ ծախսել աքսեսուարի վրա եւ միջին չափի եւ կարճ բռնակներով պայուսակ է ցանկանում:

«Ես հասկանում եմ, որ դա մի փոքր տարօրինակ եւ զարհուրելի է հնչում, ինչ-որ մեկն անգամ կարող է մտածել, որ ես խելագարվել եմ: Բայց սա իմ ոտքն է, ես չեմ կարող թույլ տալ, որ այն թողենեն ինչ-որ տեղ փտի: Դա իմ մասն է եւ ես ցանկանում եմ այն պահել», — գրել է Ջոանը:

Կայքի ղեկավարությունը զրուցել է Ջոանի հետ եւ դերձակներին կոչ արել լրջորեն վերաբերվել կնոջ պատվերին:

«Մենք շփվեցինք կնոջ հետ եւ նրա փաստարկները ողջամիտ էին եւ շատ անձնական», —բացատրել են կայքի ներկայացուցիչները:

Նրանք նշել են, որ պայուսակի ստեղծման մասին գաղափարը Ջոանի մոտ ծագել է այն բանից հետո, երբ նա կարդացել է լուր, որ մի կին իր մահացած մոր մազերից զգեստ է պատվիրել:

«Ես հասկանում եմ, որ դա զզվելի է, բայց մարդիկ պահում են իրենց երեխաների պորտալարը եւ ի ցույց դնում իրենց ազգականների աճյունը: Այնպես որ, եթե մտածենք, իմ ցանկությունն այնքան էլ տարօրինակ չէ», — ասել է Ջոանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել