• Latest news

«Իմ քայլը» հիմնադրամը կօգնի անպտուղ զույգերին. Աննա Հակոբյան

21 փետրվարի, 2019  17:11

«Իմ քայլը» հիմնադրամը նախատեսում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն զույգերին, որոնք չեն կարող երեխա ունենալ եւ ցանկանում են դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (արտամարմնային բեղմնավորման եւ սերմնատեղադրման)։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագիրն առայժմ քննարկման փուլում է, ամենայն հավանականությամբ այն մեծ ծախսեր կպահանջի (քանի որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունները բավական թանկ արժեն)։

Աննա Հակոբյանը հիշեցրել է, որ անցյալում արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՕ) անզավակ զույգերի համար ֆինանսավորում էր «Արագիլ» հիմնադրամը, սակայն այժմ այն դադարեցրել է իր գործունեությունը։ Բայց եւ այնպես, հերթում այժմ մոտ 400 անզավակ զույգ կա, եւ «Իմ քայլը» հիմնադրամը կշտապի որոշում ընդունել՝ նրանց բոլորին պատասխանելու համար։

Աննա Հակոբյանի խոսքով՝ 6 ամսում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ստացել է 859 մլն 55 հազար դրամի նվիրատվություն, իսկ ծախսվել է 236 միլիոն դրամ։ Ամենամեծ նվիրատվությունը մեկ մարդու կողմից, որ ստացել է հիմնադրամն իր գոյության ընթացքում, 241 մլն դրամ է։ Ամենափոքրը՝ 1000 դրամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է