• Latest news

Պասիվ ծխելը բարձրացնում է բրոնխիալ ասթմայի զարգացման վտանգը երեխաների մոտ․ փորձագետ

2 մարտի, 2019  19:45

Պասիվ ծխելն իր մեջ առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում։ Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց բժիշկ-պուլմոնոլոգ, Բնագիտության ռուսական ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը, պասիվ ծխելը հատկապես վտանգավոր է գենետիկորեն բրոնխիալ ասթմայի եւ ալերգիայի հակում ունեցեղ երեխաների համար։

Ընդ որում, հիվանդության զարգացման ռիսկը ուղղակիորեն կախված է ընտանիքում ծխողների թվից։ Այսպես, մայրաքաղաքային 28 դպրոցներում 1-3-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ այն դեպքում, երբ ընտանիքում ոչ ոք չի ծխում, բրոնխիալ ասթմայի ձեւավորման հավանականությունը երեխայի մոտ կազմում է մոտ 12 տոկոս։

Ոսկանյանը հայտնեց, որ մեկ ծխողի առկայության դեպքում այդ ցուցանիշը հասնում է մինչեւ 18 տոկոս, երկուսինը՝ մինչեւ 30-35 տոկոս։ Իսկ եթե ընտանիքում ծխում է 4 եւ ավելի մարդ, ապա ասթմայի զարգացման վտանգը մեծանում է մինչեւ 50 տոկոս։

Այսպիսով, գոյություն ունի ուղիղ կապ ծխախոտի ծխի ազդեցության չափի եւ երեխայի իմունային համակարգի ռեակցիայի միջեւ։

Հետաքրքիր է, որ հետազոտության մեջ ներգրավված երեխաների ծնողների մեծ մասը թողել է ծխելը՝ ծանոթանալով սքրինինգի արդյունքներին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, ծխախոտի երկրորդային ծխի շնչելը հանգեցնում է սրտի հիվանդությունների եւ շատ այլ լուրջ շնչառական ու սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, որոնք կարող են մեծահասակ մարդկանց վաղաժամ մահվան պատճառ դառնալ։

Հղի ժամանակ ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված կանանց երեխաների մոտ նույնպես ծնվելիս հաճախ մարմնի քաշի չափավոր նվազում է նկատվում։

ԱՀԿ-ն նշում է, որ ողջ աշխարհում հարյուր միլիոնավոր երեխաներ շնչում են ծխախոտի ծխից կեղտոտված օդ (մասնավորապես՝ տանը)։ Ընդ որում, պասիվ ծխելը հանգեցնում է հիվանդությունների եւ վատացնում է արդեն իսկ հիվանդություններ (ինչպիսին ասթման է) ունեցող երեխաների վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել