Սրտի արատով տղան. Ինչպես Ֆրեզնոյի հայկական համայնքի հետ համագործակցությունը օգնեց փրկել 9-ամյա Տիգրանին (ֆոտո)

5 մարտի, 2019  20:35

Մի քանի օր առաջ 9 տարեկան դարձած Տիգրան Ավանեսյանը ծնվել է սրտի հազվագյուտ արատով, որը վտանգ քր ներկայացնում իր կյանքի համար:

Արատն այնքան հազվագյուտ էր, որ անգամ փորձառու սրտի վիրաբույժները չէին համարձակվում նրան վիրահատել: Տիգրանին անհրաժեշտ վիրահատությունն իրականացարել է ԱՄՆ-ից վիրաբույժը, որը Հայաստան է ժամանել Ֆրեզնոյի Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) հրավերով:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Սրտի շատ արատների մասին մարդիկ իմանում են երեխայի ծնվելուց անմիջապես հետո, իսկ հաճախ՝ անգամ մինչեւ նրա ծնունդը: Սակայն Տիգրանի հիվանդության մասին անգամ չեն կռահել. նա միշտ շատ ակտիվ երեխա է եղել, եւ ոչ ոք անգամ չի կասկածել, որ նա կարող է սրտի վտանգավոր հիվանդություն ունենալ:

Մի անգամ, երբ Տիգրանը 3 տարեկան էր, նա ջերմությամբ տեղափոխվեց Մասիսի հիվանդանոց: Նրա մոտ թոքաբորբ էին կասկածում, սակայն հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա սիրտը մեծացել է: Սկզբում բժիշկները կարծեցին, որ պատճառը թոքաբորբն է եւ թթվածնի պակասը, որը հանգեցրել է սրտի մեծացմանը:

Սակայն որոշ ժամանակ անց մասնագետները կասկածել են, որ տղայի մոտ սրտի խնդիրներ կան, եւ ուղարկել են Երեւան, որտեղ մասնագիտացված կենտրոններում մի շարք հետազոտություններ են անցկացրել. պարզվել է, որ տղայի սրտում խուղակներ (կորոնար արտերիովենոզ ֆիստուլա) են եղել, որոնք խանգարել են նորմալ արյան շրջանառությանը:

Այդ խնդրի պատճառով Տիգրանը ցանկացած պահի կարող էր իշեմիայի հետ բախվել, իսկ ֆիզիկական ակտիվությունը նրա համար կարող էր ճակատագրական լինել: Տիգրանը, որն այն ժամանակ 5 տարեկան էր, ակտիվ երեխա էր եւ նրան շատ դժվար էր տեղում հանգիստ նստել:

Տիգրանի մայրը՝ Շուշանիկ Ավանեսյանը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ բուժման սպասումն անտանելի էր:

Նրանք շատ էին վախենում տղայի կյանքի համար, բայց ոչինչ չէին կարող անել: Ըստ Տիգրանին բուժող բժիշկների՝ նման արատը շատ հազվադեպ է պատահում: Հայաստանում ոչ մի բժիշկ չէր համարձակվում նրան վիրահատել, ավելին՝ անգամ արտասահմանյան բժիշկների շրջանում քիչ էին նրանք, ովքեր համաձայն էին դա անել: Տիգրանի հարազատները նրա փաստաթղթերն ուղարկել են բազմաթիվ արտասահմանյան կլինիկաներ, իսկ պատասխան ստացել միայն մեկից. Իսրայելից բժիշկներն ասել են, որ կարող են վիրահատել տղային, սակայն վիրահատությունը (չհաշված այլ ծախսերը) 50 հազար դոլար կարժենա:

Այդպիսի փողեր Սիփանիկ գյուղում ապրող ընտանիքը, իհարկե, չուներ։ Տիգրանի հայրը Արցախի պատերազմի մասնակից է եւ ինքն էլ առողջական խնդիրներ ունի, եւ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Նրանք ապրում էին (եւ հիմա էլ ապրում են) փոքրիկ տնակում, եւ անհրաժեշտ գումարը չէր հաջողվի հավաքել, եթե նույնիսկ նրանք վաճառեին տունն ու իրենց ամբողջ ունեցվածքը։ Անգամ եթե այդ գումարը հավաքվեր, ոչ ոք համոզված չէր, որ վիրահատությունը հաջող կանցնի․․․

«Ես միայն մի բան էի ուզում՝ որպեսզի իմ երեխան առողջ լինի։ Ես ուզում էի, որ նա ապրեր նորմալ կյանքով, ինչպես մյուս երեխաները», - պատմել է Տիգրանի մայրը։

Սակայն ինչ անել, ինչպես նրան օգնել՝ ընտանիքը չգիտեր։

Մի անգամ Տիգրանի եւ նրա խնդրի մասին իմանում են Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով կազմակերպված բարեգործական Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) շրջանակներում Հայաստան ժամանած բժիշկները։ Ինչպես պատմել են բժիշկները, Տիգրանի մասին մտքերն իրենց հանգիստ չէին տալիս, պացիենտների ընդունելությունից հետո ազատ երեկոներին նրանք մտածում էին, թե ինչով կարելի է օգնել այդ տղային։

Սկզբում նրանց մոտ ծնվել է Տիգրանին ԱՄՆ տանելու եւ այնտեղ վիրահատելու գաղափարը։ Սակայն նման ուղեւորություն կազմակերպելն ավելի բարդ էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից, այդ պատճառով սկզբնական պլանը ստիպված էին վերանայել։

«Մենք որոշեցինք, որ եթե չենք կարող Տիգրանին ԱՄՆ տանել, մենք նրա համար ԱՄՆ-ից բժիշկ կբերենք, - NEWS.am Medicine-ին պատմեց մանկաբույժ Կարինե Լեպեջյան-Վասիլյանը: - Մենք մտածեցինք, որ այդպես նույնիսկ ավելի լավ կլինի՝ ե՛ւ երեխային պետք չէ որեւէ տեղ գնալ, ե՛ւ տեղի բժիշկները կարող են շատ բան սովորել հրավիրված վիրաբույժից»։

Հայտնի վիրաբույժ Կառլ Օվադան, իմանալով Տիգրանի մասին, համաձայնել է նրան վիրահատել, սակայն մի փոքր պայմանով՝ նրա հետ Հայաստան պետք է ժամաներ իր սոնոգրաֆիստ Ջորդան Քիլբերնը։

Ֆրեզնոյի հայ համայնքը եւ Հայկական բժշկական առաքելության բժիշկները օգնել են կազմակերպել երկու մասնագետների այցը։

«Դա պարզապես հրաշք էր», - հիշում է Տիգրանի մայրը։ - «Շնորհիվ Ֆրեզնոյի հայ համայնքի ջանքերի, այդ բժիշկը եկավ Հայաստան իր սոնոգրաֆիստի հետ։ Նա թողեց իր աշխատանքը եւ մի ամբողջ շաբաթով եկավ այստեղ, որպեսզի օգնի տղայիս եւ այլ երեխաների»։

Տիգրանին վիրահատեցին 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայում։ Վիրահատությունը, որը կատարվեց էնդովասկուլյար մեթոդով (այսինքն՝ առանց բաց կտրվածքի՝ պացիենտի սրտին վիրաբույժը միջամտում էր նրա երակի միջոցով), տեւեց 5 ժամ։ Վիրահատությանը հետեւում էին նաեւ հայ մասնագետները։

Հիմա Տիգրանն իրեն լավ է զգում։ Նա դեռ չի կարող մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին, վազել, դեռ դեղեր է ընդունում, որոնք պետք է կանխեն բարդացումներն ու խնդիրների առաջացումը։ Բայց նրա հարազատները համոզված են, որ նրա հետ ամեն բան կարգին կլինի։

«Ես անչափ շնորհակալ եմ բոլորին, որոնց շնորհիվ այս վիրահատությունը հնարավոր դարձավ։ Եթե նրանք չլինեին, ես չգիտեմ, թե ինչ կլիներ որդուս հետ», - նշեց տիկին Շուշանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի