• Latest news

Ինչու արժե, որ դիաբետով հիվանդներն իրենց կերակրացանկում ազնվամորի ներառեն

7 մարտի, 2019  12:06

Դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում իրենց կերակրացանկում ազնվամորի ներառել, քանի որ այն օգնում է կարգավորել ինսուլինի առաջացումը եւ ավելի լավ վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, պնդում են Իլինոյսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները։

Բացի այդ, ըստ գիտնականների՝ ազնվամորին օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ. եթե ամեն օր ազնվամորի օգտագործեք, կտեսնեք, որ քաշն իրոք նվազում է։

Ազնվամորու ազդեցությունն ստուգել են ավելորդ քաշ ունեցող կամավորների խմբի վրա։ Միեւնույն ժամանակ, նրանք բաժանվել են ենթախմբերի. առաջին խմբում եղել են 2-րդ տեսակի դիաբետով հիվանդներ, մյուսների մոտ եղել է նախադիաբետային վիճակ։ Ներգրավվել է նաեւ վերահսկիչ՝ առողջ խումբ։ Կամավորներին նախաճաշին տվել են տարբեր կերակրաբաժիններով սառեցված ազնվամորի՝ մեկ բաժակ, երկու բաժակ եւ նախաճաշ առանց ազնվամորու։

Պարզվել է, որ որքան շատ են ազնվամորի կերել մարդիկ, այնքան պակաս ինսուլին է անհրաժեշտ եղել ենթաստամոքսային գեղձի բջիջների համար՝ շաքարի մակարդակն ավելի հաջող կարգավորելու համար։ Ավելին, ազնվամորու շնորհիվ ազատ շաքարն ավելի արագ է անհետացել օրգանիզմում, ինչն ավելացրել է քաշի նվազեցման հնարավորությունը։ Գիտնականների խոսքով՝ դա ստիպում է օրգանիզմին այրել ոչ թե շաքարը, այլ ճարպերը։ Ազնվամորին օգտակար է նաեւ բջջանյութի (օգտակար է միկրոֆլորայի համար), անտոցիանների (ֆլավոնոիդներ) եւ էլագոտանինների (դաբաղային հատկություններ) պարունակության հաշվին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է