Անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո Իմանի անունով քոսփլեյերը «եռակի» հետույք ունի, իսկ իմպլանտները տեղում չեն մնում եւ տեղաշարժվում են:
Իմանին մասնակցել է Botched հեռուստահաղորդմանը, որի ժամանակ պատմում են անհաջող պլաստիկ վիրահատությունների մասին: Իմանիի խոսքով՝ իր մոտ խնդիրներ են առաջացել վիրահատությունից 6-8 ամիս հետո. սիլիկոնային իմպլանտները սկսել են շարժվել եւ կարող էին շրջվել, եթե նա բավականաչափ զգույշ չնստեր: Իմանին այս ամենի մասին հայտնել է մասնագետին, որը վիրահատությունը կատարել էր, բայց նա պատասխանել է, որ ուղղակի իմպլանտները պետք է հետ շրջի:
«Ես հիմա փաստացի եռակի հետույք ունեմ՝ այդ բոլոր թմբերով, ինչը կարող եք տեսնել կողքից,- ասել է Իմանին հայտնի պլաստիկ վիրաբույժ Թերրի Դուբրոուին, որը վարում է Botched հեռուստահաղորդումները: - Այստեղ փոսորակների նման ինչ-որ բաներ են, իսկ ես կուզենայի, որ հետույքս հաճելի տեքս ունենար»:
«Հետույքի իմպլանտները, հավանաբար, բարդությունների ամենահաճախակի պատճառն են»,- իր հերթին նշել է Դուբրոուն:
Զննումից հետո նա կնոջն ասել է, որ նրան կօգնի բազմաստիճան միջամտությունների շարքը, որը կտեւի 2 տարի: Իմանին որոշել է, որ առայժմ չի կարող օգտվել նրա խորհրդից, քանի որ ծրագրում է երեխա ունենալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր