• Latest news

Ականջի մեջ խցանված բամբակի խծուծը դարձել է գանգի ծանր բորբոքման պատճառ

8 մարտի, 2019  22:32

Երբ 31-ամյա տղամարդուն անգիտակից վիճակում բերել են հիվանդանոց, պարզվել է, որ նրա գանգում առկա է բորբոքում, որն առաջացել է ականջի մեջ խցանված բամբակի խծուծի պատճառով: Այս պատմությունը ներկայացված է BMJ Case Reports-ում:

Ուշաթափությունից մի քանի օր առաջ պացիենտը, ում անունը չի հրապարակվում, տանջվել է գլխացավերից, ցավի նոպաներից, սրտխառնոցից եւ ականջից արտադրությունից: Նա վերջին շրջանում նաեւ դժվարությամբ էր հիշում մարդկանց անունները, սակայն նրա մոտ նեւրոլոգիական այլ ախտանշաններ չկային: Ջերմություն եւս չուներ:

University Hospitals Coventry-ի եւ Warwickshire NHS Trust-ի բժիշկներն այս պացիենտով զբաղվել են, երբ նրան բերել են անհետաձգելի օգնության բաժանմունք: Նրան առաջին հերթին հակաբիոտիկներ են տվել՝ համենայնդեպս, եթե նրա մոտ մենինգիտ լիներ: Այնուհետեւ զբաղվել են նրա ականջի հետազոտությամբ: Նրանք նկատել են, որ լսողական ուղին սարսափելի բորբոքված էր, իսկ թարախային արտադրության տակ հայտնաբերել են բամբակի խծուծ:

Հայտնի չէ, թե այն որքան երկար էր ականջի մեջ մնացել, բայց հայտնի է, որ պացիենտը 5 տարի գանգատվել է լսողության վատթարացումից:

Խծուծի պատճառով պացիենտի ականջի մեջ բորբոքային պրոցես էր սկսվել, որն այնուհետեւ անցել էր ներգանգային հյուսվածքներին: Բարեբախտաբար, այս պրոցեսը ուղեղին չէր հասել:

Տղամարդու լիակատար առողջացումը տեւել է 10 շաբաթ: Հակաբիոտիկների կուրսի ավարտից հետո նրա ականջը շատ լավ վիճակում էր, եւ ոչ մի նեւրոլոգիական ախտանշան չկար: Բժիշկների խոսքով՝ տղամարդը ականջներն այլեւս բամբակի խծուծներով չի մաքրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել