ԱՄՆ Բրաունովսկու համալսարանի մասնագետներին հաջողվել է կաթետերների համար նոր ծածկույթ մշակել, որը կարող է արդյունավետորեն հակազդել բակտերիաներին՝ նրանց թույլ չտալով բիոթաղանթներ ստեղծել:
Բիոթաղանթը միկրոօրգանիզմների մակերեւույթին տեղադրված կոնգլոմերատ է, որոնց բջիջներն ամրացված են մեկը մյուսին: Հետազոտության հեղինակ Անիտա Շուկլան նշում է, որ բիոթաղանթները հազար անգամ ավելի դժվար են բուժման ենթարկվում՝ անգամ համապատասխան դեղամիջոցների մեծ խտությունների պարագայում:
Կաթետերների համար նորագույն ծածկույթը կազմված է պոլիուրետանի եւ աուրանոֆինի լուծույթից, որը արդյունավետություն է ցուցադրել ոսկեգույն ստաֆիլոկոկի եւ այլ բակտերիաների դեմ պայքարում: Ստացված խառնուրդը քսվել է կաթետերների վրա եւ լուծիչի գոլոշիանալուց հետո վերածվել է ամուր պոլիմերային շերտի:
Փորձերի ժամանակ այս կաթետերները տեղադրվել են լուծույթի մեջ եւ ապակու թիթեղի վրա, որոնք վարակված էին մետիցիլին-ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի բակտերիաներով (MRSA): 26 օրվա ընթացքում ծածկույթն աստիճանաբար ազատել է աուրանոֆինը, որը ճնշել է կաթետերների վրա MRSA-ի աճը եւ խոչընդոտել բիոթաղանթի առաջացմանը:
Փորձերը ցույց են տվել, որ նոր ծածկույթը տոքսիկ չէ եւ բացասական ազդեցություն չի ունենում մարդու արյան եւ լյարդի բջիջների վրա:
Հետազոտությունը ներկայացվել է Frontiers in Cellular and Infection Microbiology պարբերականում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր