• Latest news

Գերհոգնած կինը դեմքի կաթված ստացավ

18 մարտի, 2019  11:38

Անգլիական Լիդս քաղաքի (Ուեսթ Յորքշիրի կոմսություն) 36-ամյա բնակչուհի Էմի Գրինը դիմային նյարդի կաթված ստացավ։ Այժմ նա արդեն լիովին վերականգնվել է։

Ինչպես տեղեկացնում է Metro պարբերականը, Էմին այդ օրը գլխացավով ու կարկամած լեզվով պառկեց քնելու, բայց այս ախտանշաններին մեծ նշանակություն չտվեց՝ մտածելով, որ գերհոգնել է։ Առավոտյան արթնացավ կաթվածահար դեմքով։ Էմին անմիջապես գնաց հիվանդանոց, որտեղ ընտանեկան բժիշկն ախտորոշեց Բելի կաթված։

Այդ պահին հիվանդությունը դեռ նոր էր սկսվում, եւ դրա ծանրության մասին դատելը բարդ էր, ուստի բժիշկը խնդրեց պացիենտին այցելել ճաշից հետո։ Էմիին թվաց, թե նա իրեն այնքան էլ վատ չի զգում, դրա համար էլ գնաց աշխատանքի։

Սակայն մի քանի ժամ անց նրա խոսքը դարձավ անհոդաբաշխ, իսկ դեմքի աջ հատվածի մկանները թուլացան ու ընդարմացան։

«Ես կարծես հարբած լինեի։ Հազիվ կարողացա մի երկու բառ իրար կապել»,- հիշում է Էմին։

Նա դիմեց շտապօգնության բաժանմունք։ Այնտեղ բժիշկները եկան այն եզրակացության, որ հիվանդությունը հասել է 5-րդ աստիճանին (6 հնարավորից)։ Նրան ստերոիդներով տասնօրյա բուժում նշանակեցին՝ նախազգուշացնելով, որ անհնար է կանխատեսել դեմքի մկանների վերականգնման ժամկետը։

Էմին պատմել է, որ վերականգնման փուլն ուղեկցվում էր անտանելի ցավով։ Մինչ այդ նա, ըստ իրեն, ապրում էր «վազքի մեջ» եւ մշտապես աշխատում էր՝ հանգստի ժամանակ չթողնելով։ Ամենայն հավանականությամբ, հիվանդությունն ի հայտ էր եկել նյարդային գերլարվածության եւ սթրեսի հետեւանքով։

Էմիին 2 տարի անհրաժեշտ եղավ վերականգնվելու համար։ Հիմա նրա վիճակը վերականգնվել է 95 տոկոսով, բայց դեմքի մկանները ցայժմ միշտ չէ, որ ենթակա են կառավարման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է