• Latest news

Ընկերուհուն քաղցկեղը հաղթահարել օգնելու համար 6-ամյա տղան սափրեց գլուխը

21 մարտի, 2019  10:44

6-ամյա Լուլուն Բեդֆորդշիր կոմսությունից (Անգլիա) պայքարում է ծանր հիվանդության դեմ։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, աղջիկը հիվանդ է նեյրոբլաստոմայով՝ խիստ չարորակ ուռուցք, որը բնորոշ է հիմնականում վաղ մանկական տարիքի համար։ Քաղցկեղի այս տեսակը բուժվում է քիմիաթերապիայի բարձր չափաբաժնով, իմունաթերապիայով եւ բնաբջիջների պատվաստմամբ, ընդ որում՝ բարձր ռիսկի խմբի պացիենտների՝ 5 տարի ողջ մնալու հավանականությունը կազմում է մոտ 50 տոկոս։

Փոքրիկ Լուլուն վիրահատվել է, ուռուցքը հեռացնելու համար կատարված վիրահատությունը տեւել է 8 ժամ, անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս։ Հիմա աղջիկը իմունաթերապիա է անցնում, բայց ծնողները ցանկանում են նրան տանել Նյու Յորք, որտեղ հակաքաղցկեղային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են կատարում։ Մեկնելուն անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար մի քանի բարեգործական մարաթոն է կազմակերպվել։ Իր ավանդն է ներդրել նաեւ Լուլուի դպրոցական ընկերը՝ Օյսինը, որն ամեն կերպ աջակցում է աղջկան այս դժվար փուլում։

Տղան ինքնատիպ աճուրդ է հայտարարել եւ խոստացել է լրիվ սափրել գլուխը։ Աղջկա ծնողները մտածում էին, թե հազիվ 100 ֆունտ կհավաքի, բայց Օյսինի արարքը լայն արձագանք գտավ, եւ գումարը գերազանցեց 2 հազար ֆունտը։ «Հիմա ես նման եմ քեզ»,- ասել է Լուլուին տղան գլուխը սափրելուց հետո։

Լուլուն եւ Օյսինը ծանոթացել են դպրոցում, 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։ Մի քանի ամիս հետո աղջկա մոտ առողջական խնդիրներ սկսվեցին. նա շատ էր հոգնում, անգամ երբ դպրոց էր գնում կամ բարձրանում աստիճաններով։ Օյսինը ջանում է օգնել Լուլուին, որին համարում է իր լավագույն ընկերը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել