• Latest news

Դիաբետի դեմ դեղերը կարող են պաշտպանել Ալցհեյմերի հիվանդությունից. հետազոտություն

27 մարտի, 2019  09:34

Դիաբետի դեմ դեղերը կարող են պաշտպանել Ալցհեյմերի հիվանդությունից: Գիտնականները սա կապում են այն հանգամանքի հետ, որ որոշ դեղամիջոցներ, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը, դրական են ազդում գլխուղեղի նեյրոնների վրա: Հետազոտությունը հրապարակվել է Diabetes Care բժշկական ամսագրում:

Գիտնականների խումբը վերլուծել է 1289 մարդու տվյալները, համեմատելով նրանց ողնուղեղի հեղուկի անալիզները, որոնք բուժվում են 2-րդ տիպի դիաբետից, եւ նրանց, որոնք չնայած այս ախտորոշման առկայությանը, համապատասխան դեղամիջոցներ չեն ընդունել:

Պարզվել է, որ դեղորայքային բուժում ստացող պացիենտների մոտ գլխուղեղի բջիջների վիճակը ավելի գոհացուցիչ էր, քան նրանց մոտ, որոնք դեղեր չեն ընդունել: Հետազոտության հիմքում սպիտակուցներն էին, որոնց անոմալ կուտակումը հանդիպում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում:

Գիտնականների կարծիքով՝ ստացած արդյունքները կարող են վկայել կա՛մ այն մասին, որ դեղորայքով չբուժվող դիաբետը հրահրում է Ալցհեյմերի հիվանդության ընթացք, կա՛մ այն մասին, որ դիաբետի դեմ դեղերն օգնում են դեմենցիայի կանխմանը:  

Ամեն դեպքում, հետազոտությունը ցույց է տալիս դիաբետի, ինչպես նաեւ այլ մետաբոլիկ հիվանդությունների ժամանակին հայտնաբերման եւ բուժման կարեւորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է