• Latest news

Գիտնականները հայտնել են, թե դիաբետիկներն ինչպես ազատվեն ավելորդ կիլոգրամներից

1 ապրիլի, 2019  09:34

Գիտնականները հայտնել են, թե դիաբետիկներն ինչպես ազատվեն ավելորդ կիլոգրամներից: Diabetes Care ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սովորական ցածրկալորիական սննդակարգի համեմատությամբ հեղուկ սնունդը դիաբետով հիվանդներին կօգնի ազատվել ավելորդ քաշի մոտ 2,4 կգ-ից:

Կանադացի հետազոտողները եւ նրանց եվրոպացի գործընկեները դիաբետիկներին խորհուրդ տրվող մի շարք սննդակարգերի համեմատական անալիզ են անցկացրել: Հետազոտովող սննդակարգերի թվում էր նաեւ համեմատաբար նոր «հեղուկ» սննդակարգը՝ կազմված հատուկ լուծվող խառնուրդներից, որոնք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր:

Հետազոտության շրջանակում վերլուծելով գիտական աշխատությունները, որոնցում համեմատվել է սովորական սննդակարգի եւ «հեղուկ» սննդակարգի արդյունավետությունը, գիտնականները պարզել են, որ «հեղուկ» սննդակարգն իսկապես պացիենտների առողջության վրա բարերար է անդրադառնում: Բացի ավելորդ քաշի կորստից, այն նպաստել է ճնշման (սնդիկի սյան գրեթե 5 մմ-ով), ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակների նվազմանը:

Գիտնականները, միաժամանակ, նշում են, որ ցանկացած սննդակարգի անցնելու դեպքում արդյունքը գործնականում զրոյական կլինի, եթե հիվանդը լուրջ ուշադրություն չդարձնի ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել