• Latest news

Նոր դեղամիջոցը ծանր լեյկոզով հիվանդներին հույս կտա  

2 ապրիլի, 2019  22:31

Գիլտերիտինիբ (gilteritinib) դեղամիջոցը կարող է բարձրացնել ռեցիդիվային եւ ռեֆրակտերային սուր միելոիդ լեյկոզով հիվանդների ապրելու տեւողությունը:

Տվյալ պահին դեղն արդեն անցել է կլինիկական փորձերի երրորդ փուլը եւ արդյունքները հուսադրող են թվում. այն ավելի արդյունավետ  է, քան ստանդարտ քիմիաթերապիան:

Փորձին ներգրավել են 371 պացիենտի: Նրանցից 247-ը գիլտերինիտիբ է ստացել, իսկ 124-ը՝ ստանդարտ քիմիաթերապիա:

Պարզվել է՝ գիլտերինիտիբը 36 տոկոսով նվազեցրել է մահվան վտանգն ի տարբերություն քիմիաթերապիայի: Նոր դեղամիջոցն ընդունող պացիենտները միջինում 9.3 ամիս են ապրել, իսկ ստանդարտ քիմիաթերապիա ստացածները՝ 5.6 ամիս:

Դեղամիջոցի ստեղծողները պարզաբանում են, որ գիլտերիտինիբը, որը տարբերվում է ցածր թոքսիկությամբ եւ անվտանգության բարձր , ուղղված է FLT3 գենում մուտացիայով չափահաս հիվանդներն: Տվյալ գենետիկ առանձնահատկությունը գրանցվում է սուր միելոիդ լեյկոզով մոտավորապես ամեն երրորդ պացիենտի մոտ եւ ընդհանուր առմամբ հիվանդության անբարենպաստ զարգացման կանխատեսում ունի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է