• Latest news

Ինչու՞ են հղիներին խորհուրդ տալիս կողքի վրա քնել

6 ապրիլի, 2019  10:35

Եթե կինը վերջին 3 ամիսներին կողքի վրա է քնում, մեռելածնության վտանգը ավելի քան 2 անգամ կրճատվում է: Այս մասին ասվում է նոր միջազգային հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Հետազոտությունը նաեւ հաստատել է, որ հղիության վերջին եռամսյակում մեջքի վրա քնելը վտանգավոր է՝ մեծանում է մեռելածնության վտանգը:

Նման եզրակացությունների հանգելու համար նորզելանդացի գիտնականները վերլուծել են նախկինում արված 5 հետազոտությունները՝ ներառյալ 2011 թվականի իրենց հետազոտությունը, որն առաջին անգամ մոր քնելու դիրքի եւ մեռելածնության միջեւ կապ էր հայտնաբերել: Ինչպես պարզվել է՝ մեջքի վրա քունը 28 շաբաթական հղիությունից հետո  2.6 անգամ մեծացնում է մեռելածնության  վտանգը, ընդ որում այդ վտանգը այլ գործոններից անկախ բարձր է մնում:

Մեռելածնության մյուս գործոններն են մոր տարիքը (40 տարեկանից բարձր), ճարպակալումը, ծխելը եւ սաղմի վատ աճը:

Սակայն մեռելածնության դեպքերը մոտավորապես 6 տոկոսով քիչ կլինեն հղիության վերջին եռամսյակում, եթե կանայք կողքի վրա քնեն: Այսպիսով աշխարհում կարելի է ամեն տարի 153 հազար երեխայի փրկել:

Մեջքի վրա քնելու եւ մեռելածնության միջեւ կապը, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ այդ դիրքում արյան հոսքը դեպի արգանդ նվազում է:

Հետազոտությունն անցկացվել է University of Auckland-ում ՄՌՏ-ի միջոցով: Պարզվել է, որ կարեւոր արյունատար անոթը սեղմվում է արգանդի կողմից, եթե կինը քնում է մեջքի վրա, ինչը 80 տոկոսով նվազեցնում է դրանով արյան հոսքը, իսկ դա կարող է վտանգավոր լինել վատ աճող կամ թույլ սաղմի համար: Մոր աորտան նույնպես մասնակի սեղմվում է, երբ մայրը պառկած է մեջքի վրա, իսկ դա նվազեցնում է արյան հոսքը դեպի արգանդ, ընկերք եւ երեխային:

Նշենք, որ մեռելածնություն է համարվում երեխայի կորուստը 28 շաբաթական հղիությունից հետո: Ամեն տարի աշխարհում մեռելածնության մոտ 2.6 մլն դեպք է գրանցվում՝ օրական  ավելի քան 7178:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել