• Latest news

Հունաստանում անպտուղ կինը երեխա է ունեցել երեք ծնողներից

11 ապրիլի, 2019  13:31

Հունաստանում 32-ամյա կինը երեխա է ունեցել երեք ծնողներից: Նա նախկինում բուժվել է անպտղության դեմ եւ ունեցել ԱՄԲ միջոցով հղիանալու չորս անհաջող փորձ:

2,9 կգ կշռող տղան ծնվել է ապրիլի 9-ին եւ բժիշկների մշտական հսկողության տակ է: Բժիշկներն այսօրվա դրությամբ դրական են գնահատում մոր եւ երեխայի առողջական վիճակը: Փոքրիկը միջուկային ԴՆԹ-ն, որից կախված են նրա բոլոր առանձնահատկությունները, ժառանգել է կենսաբանական մորից: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ն, որը 37 գեն է պարունակում (գենոմի 1 տոկոսը), երեխան ստացել է դոնոր կնոջից:

Այս միջամտությունը թույլ է տալիս խուսափել մոր կողմից մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են երեխայի մոտ գենետիկ հիվանդություններ զարգացնել: Երեք ծնողներից երեխայի ծնունդը նորություն չէ. այդպիսի առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2016 թվականի ապրիլին Մեքսիկայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել