Չինական Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի բժիշկները պացիենտի կոկորդից 13 սանտիմետրանոց մետաղական գդալ են հանել։
Ինչպես տեղեկացնում է AsiaOne պարբերականը, կինը, որի տարիքը եւ անունը չեն նշվում, կուլ է տվել գդալը՝ փորձելով հանել կոկորդում մնացած ձկան փուշը։ Հետաքրքրիր է, որ դրանից հետո նա մեկ շաբաթից ավելի հիվանդանոց չի դիմել, քանի որ գդալը փորի մեջ ոչ ցավ է առաջացրել, ոչ անհարմարություն պատճառել։
Տասներորդ օրը կինը, այնուամենայնիվ, որոշել է ստուգվել։ Գդալը գտել են եւ հանել, միջամտությունը մոտ 10 րոպե է տեւել։ Բժիշկների խոսքով, եթե գդալը ժամանակին չհանեին, պացիենտի մոտ կսկսվեր ներքին արնահոսություն՝ վտանգավոր հետեւանքներով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր