• Latest news

Յուրաքանչյուր չորրորդ բժիշկը բախվել է հոգեբանական խնդիրների. հետազոտություն

23 ապրիլի, 2019  23:42

Յուրաքանչյուր չորրորդ բժիշկը եւ ուսանողը բախվել են հոգեբանական խնդիրների, որոնք առաջ են եկել սթրեսի եւ լարվածության հետեւանքով։ Այս մասին տեղեկացնում են British Medical Association-ի մասնագետները։

Նրանք հարցման են ենթարկել ավելի քան 4300 բուժաշխատողի եւ պարզել, որ սթրեսը լարված աշխատաժամանակի պատճառով եւ մշտական հուզական լարվածությունը բժշկության ոլորտի շատ մասնագետների մղում են դեպրեսիաների, տագնապայնության եւ ալկոհոլի չարաշահման։ Վերջինին բժիշկները դիմում են այն հույսով, որ թուլանան, թեեւ բոլորից լավ գիտեն, որ ալկոհոլը լոկ վատացնում է նրանց վիճակը։

Հարցմանը մասնակցած ապագա բուժաշխատողների եւ բժիշկների 27 տոկոսն արդեն հոգեբաններից եւ հոգեբույժներից ստացել է ախտորոշում՝ կապված հոգեկան խանգարումների հետ։ Բժիշկների 40 տոկոսը, համաձայն հետազոտության, բախվում է լուրջ հոգեբանական, հուզական խնդիրների, որոնք ազդում են նրանց վրա կործանարար ձեւով։ Ընդ որում՝ իգական սեռի բժիշկներն ավելի խիստ են տառապում, քան արական սեռի բժիշկները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատանքային շաբաթվա տեւողությունն ավելի քան 51 ժամ զգալիորեն բարձրացնում է բժիշկների հուզական խնդիրների առաջացման վտանգը։ Այս հետազոտության հեղինակները խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի պետական առողջապահության համակարգում զարգանում է շատ տագնապալի ճգնաժամ բժիշկների հոգեբանական առողջության հետ կապված, որը սպառնում է լուրջ խնդիրներով նաեւ պացիենտների հետ հարաբերություններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է