• Latest news

Ինչպե՞ս խուսափել վաղաժամ մահից. գիտնականները պարզ խորհուրդ են տվել

24 ապրիլի, 2019  15:42

Նստած կենսակերպը բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը, պարզել են  սրտաբանների ամերիկյան քոլեջի մասնագետները։ Սակայն ֆիզիկական ակտիվության ավելացումը մինչեւ երաշխավորվող մակարդակը կարող է պաշտպանել վաղաժամ մահվանից։ Դրա համար պահանջվում է շաբաթը 150-419 րոպե ֆիզիկական ակտիվություն։

Հետազոտությանը, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում, մասնակցել է 45 եւ ավելի տարիքի 149000 ավստրալացի։ Նրանք բոլորն էլ լրացրել են թերթիկներ, որտեղ նշել են, թե որքան ժամանակ են անցկացնում նստած կամ կանգնած դիրքում, եւ որքան են քնում։ Կախված կամավորների պատասխաններից՝ նրանց բաժանել են մի քանի խմբի՝ 4 ժամից քիչ նստողներ, 4-8 ժամ նստողներ, 6-8  ժամ նստողներ եւ 8 ժամից ավելի նստողներ։

Ամենշաբաթյա ֆիզիկական ակտիվությունը անբավարար է համարվել այն դեպքում, եթե դրան հատկացվել է 4 ժամից քիչ։ Ակտիվության բավարար մակարդակ է համարվել 150-419 րոպեն, իսկ բարձր մակարդակ՝ ավելի քան 420 րոպեն (օրը ոչ պակաս, քան մեկ ժամ)։

Պարզվել է, որ երկար ժամանակ նստած լինելը (ավելի քան 6 ժամ) կապված է մահացության բարձր մակարդակի հետ, այդ թվում սրտանոթային հիվանդություններից։ Բայց անգամ նրանք, ովքեր քիչ են նստել, ռիսկը բարձր է մնացել, եթե բավարար մակարդակի չի եղել ֆիզիկական ակտիվությունը։ Հաճախակի եւ ինտենսիվ ֆիզիկական վարժությունները առողջության վրա ամենաբարերար ազդեցությունն են ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է