• Latest news

Մանկական ավտոբազկաթոռներն այլընտրանք ունե՞ն

30 ապրիլի, 2019  17:21

Ծնողներից շատերը կարծում են, որ կարող են մանկական ավտոբազկաթոռի կարիք չունենալ՝ երեխային իրենց ծնկներին նստեցնելով: Սակայն սա արդյոք կարո՞ղ է երեխային պաշտպանել ճանապարհային պատահարի դեպքում: Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկակբուժական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Արա Այվազյանը վստահ է, որ ոչ:

Ապրիլի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոչընդոտին ավտոմեքենայի հարվածի դեպքում մեքենայի մեջ եղած մարդուն է փոխանցվում զգալի բացասական արագություն: Արդյունքում նրա քաշը զգալիորեն փոխվում է: Դրան դժվար է հավատալ, բայց 40 կմ/ժամ արագությամբ ճակատային բախման դեպքում 10-կիլոգրամանոց երեխայի քաշը աճում է գրեթե մինչեւ 350 կգ: «Ծնողը նման քաշն  անկարող է պահել ձեռքերին»,- նշեց Այվազյանը:

Այսպիսով, մանկական ավտոբազկաթոռները ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում երաշխավորում են երեխայի անվտանգությունը: Այսպես՝ Ռուսաստանում երեխաներին ավտոբազկաթոռների վրա նստած տեղափոխելու նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային պատահարների հետեւանքով մանկական վնասվածքների թիվը 17 տոկոսով կրճատվել է, մահացությունը՝ 30 տոկոսով:

Ավտոբազկաթոռները հատուկ նշանակություն ունեն նորածնից մինչեւ 2 տարեկան փոքրիկների համար: Բանն այն է, որ փոքր երեխաների ողնաշարը չափազանց զգայուն է, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ կտրուկ արգելակումը կարող է դառնալ երեխայի վնասվածք ստանալու պատճառ: «Մինչդեռ 00+ մանկական ավտոբազկաթոռները կարող են երեխայի համար առավելագույն անվտանգություն ապահովել: Ցանկալի է դրանք տեղադրել հետեւի նստատեղին: Կարեւոր է, որ երեխաներին տեղափոխեն դեմքով երթեւեկության ընթացքին հակառակ»,- հայտնեց վնասվածքաբանը:

Վարորդի կողքի նստատեղին կարող են նստել միայն 12 տարեկանից մեծ երեխաները: Սա կապված է նստատեղի պարամետրերերի հետ. այն նախատեսված է 150 սմ հասակից եւ 36 կգ քաշից սկսած ուղեւորների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել