• Latest news

Քաղցկեղի դեմ դեղի պատճառով կինը հսկայական թարթիչներ ունի

2 մայիսի, 2019  13:00

45 –ամյա պորտուգալուհին հսկայական թարթիչներ ունի քաղցկեղից բուժման շրջանում։ BMJ Case Reports ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ պացիենտի թարթիչները, որի անունը չի նշվում, երկու շաբաթում հասել են 3 սանտիմետրի։ Մասնագետները դա կապում են  քաղցկեղի բուժման դեղամիջոցի կողմնակի ազդեցության հետ։

Կինը բժիշկների է դիմել 2017 թվականի նոյեմբերին հաստ աղիի քաղցկեղի IV փուլում։ Բուժումը, որը ներառում էր այդ թվում եւ քիմիաթերապիայի կուրս, նշանակվել է դեկտեմբերին։ Ի զարմանս հիվանդի՝ ցետուկսիմաբով բուժման կուրսն սկսելուց հետո նրա թարթիչները սկսել են շատ արագ աճել։ Էֆեկտն այնքան ազդեցիկ էր, որ բոլորը նրա բնական թարթիչները դնովի են համարել։

Չնայած երկար թարթիչների թվացյալ գեղեցկությանը, պացիենտը ուրախ չէր, քանի որ ուժեղ քոր էր զգում թարթիչների շրջանում։ Բացի այդ, նրա կոպերի վրա վարակ սկսեց զարգանալ։ Կինն ինքը այդ իրավիճակը բնութագրում էր որպես «չափազանց տհաճ» մշտական անհարմարավետության պատճառով։

Տրիխոմեգալիան (թարթիչների չափից ավելի աճ) կարող է բնածին լինել կամ էլ դառնալ որոշ դեղամիջոցների ընդունման հետեւանք։ Այս պացիենտի պարագայում ցետուկսիմաբի ընդունումից հետո նույն կողմնակի ազդեցությունը հանդիպել է չափազանց հազվադեպ, եւ սովորաբար այն ի հայտ է գալիս բուժումն սկսելուց 2-5 ամիս հետո։

Բժիշկների հետ խորհրդակցելով՝ կինը որոշել է շարունակել ընդունել ցետուկսիմաբ՝ հաշվի առնելով նրա բուժիչ լավ արդյունքը։ Այնինչ, ամեն եկու շաբաթը մեկ նա ստիպված է գնալ կոսմետոլոգի մոտ, որը կարճացնում է նրա թարթիչները։ Բացի այդ, պացիենտը խորհուրդներ է ստացել նաեւ, թե ինչպես խնամի թարթիչները, որպեսզի խուսափի վարակների առաջացումից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել