• Latest news

Միայնությունն առաջ է բերում հոգեկան խանգարումներ. հետազոտություն

7 մայիսի, 2019  16:21

Ֆրանսիացի գիտնականները պարզել են միայնության բացասական կողմը։ Վերսալի համալսարանի (Սեն-Քվենթին ան Իվլին) մասնագետների իրականացրած հետազոտության համաձայն՝ միայնակ մարդիկ հոգեկան հիվանդությունների ենթարկվելու ավելի մեծ հավանականություն ունեն։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 16-64 տարեկան 20,5 հազար մարդու տվյալներ։ Նրանք բոլորն էլ ապրել են Անգլիայում եւ եղել հոգեկան առողջության ազգային զննման մասնակիցներ։ Փորձարկվողները ներկայացրել են տվյալներ իրենց քաշի, հասակի, ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածության առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաեւ սոցիալական ինտեգրման մակարդակը։

Հետազոտության տարբեր շրջաններում՝ 1993-ին, 2000-ին եւ 2007-ին, իրեն միայնակ է զգացել փորձարկվողների 8,8, 9,8 եւ 10,7 տոկոսը՝ համապատասխանաբար։ Միայնակների մեջ հոգեկան խանգարումները ավելի շատ են տարածված եղել, ընդ որում՝ այդ կապը նկատվել է անկախ տարիքից եւ սեռից։

Ելնելով ստացված տվյալներից՝ PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները կոչ են անում ավելի մեծ ուշադրություն հատկացնել միայնության գլոբալ տարածման խնդրին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել