• Latest news

 Դեղերի նկատմամբ կայուն տուբերկուլյոզը հաղթահարելը հնարավոր է. ուսումնասիրություն

9 մայիսի, 2019  22:35

Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները գտել են աշխարհում դեղերի նկատմամբ կայուն տուբերկուլյոզի տարածման խնդիրները:

Ուսումնասիրությունների ընթացքում նրանց հաջողվել է գտնել միացություն, որը ոչ միայն բարձրացնում է հակաբիոտիկների արդյունավետությունը, այլեւ մանրէներին թույլ չի տալիս նրանց նկատմամաբ կայունություն առաջացնել:

Նման արդյունավետ միացությունը C10 պայմանական անվանում է ստացել: Հենց այն թույլ չի տալիս Mycobacterium tuberculosis խմբի մանրէներին ձեւավորել այպես կոչված բիոթաղանթներ. լաբորատոր պայմաններում փորձերի ժամանակ C10-ն օգտագործվել է այնպիսի հակաբիոտիկների հետ համակցության մեջ, ինչպես օրինակ իզոնիազիդը:

Արդյունքը գերազանցել է անգամ ամենահամարձակ սպասումները. մանրէները դեղերի նկատմամբ կայունություն չեն զարգացրել եւ ոչնչացել են: Աշխատանքի հեղինակներից մեկի՝ Քրիստին Սթոլինգսի խոսքով, դա թույլ է  տալիս զգալիորեն կրճատել տուբերկուլյոզի բուժման կուրսը:

Հատկանշական է, որ C10-ը արդյունավետ է եղել նաեւ դեղերի նկատմամբ կայունություն առաջացնող մանրէների դեմ պայքարում:

Չնայած դրան՝ գիտնականները չեն շտապում կենդանիների եւ մարդկանց վրա փորձեր անցկացնել՝ դա բացատրելով լրացուցիչ հետազոտությունների համար անհրաժեշտությամբ:

Աշխատանքի արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է  PNAS ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել