• Latest news

6 վիրահատություն եւ տասնյակ խորհրդատվություններ. «Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են (ֆոտո)

16 մայիսի, 2019  18:13

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ բուժկենտրոնի բժիշկներն այցելել են Արցախ: Նրանք անվճար խորհրդատվություններ եւ վիրահատություններ են կատարել Ստեփանակերտում՝ Հանրապետական բժշկական կենտրոնում:

Բժիշկների խմբում են առիթմոլոգ, ուռոլոգ, հոդաբան, նյարդաբան, ալերգոլոգ, օրթոպետ: Այցի ընթացքում կատարվել են 6 վիրահատություն, նեղ մասնագետների խորհրդատվություններ եւ հետազոտություններ:

«Էրեբունի» ԲԿ-ի եւ Արցախի առողջապահական համակարգի միջեւ համագործակցությունն առավել խորացել է 2014 թվականից, երբ Արցախի առողջապահության նախարար նշանակվեց Հարություն Քուշկյանը: Նրա պաշտոնավարման ընթացքում «Էրեբունի» եւ «Նաիրի» ԲԿ-ների առաջատար մասնագետները մշտապես այցելել են Արցախ, իրականացրել անվճար խորհրդատվություններ, կատարել բազմաթիվ, այդ թվում՝ բացառիկ վիրահատություններ: «Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախի բժիշկների կողքին էին նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից:

Ինչպես տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը, այս այցի շրջանակում «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հանդիպում է ունեցել Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազյանը: Նրանք քննարկել են ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ ուրվագծել՝ հետագա աշխատանքների հեռանկարները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել