• Latest news

Հղիությանն անտեղյակ 20-ամյա կինն առողջ աղջիկ է ունեցել (ֆոտո)

20 մայիսի, 2019  10:43

Վերջին ժամանակներս ավելի հաճախ է տեղեկացվում կանանց մասին, ովքեր ծննդաբերում են հանկարծակի՝ այդ բառի բոլոր իմաստներով. մինչեւ ծննդաբերելը նրանք չեն էլ իմացել, որ հղի են։ Նման կանանց ցուցակը համալրել է 20-ամյա Սթեյսի Փորթերը շոտլանդական Ֆոլքերկ քաղաքից։

Ինչպես պատմում է տեղի The Daily Record թերթը, Սթեյսին պատկերացում անգամ չուներ, որ երեխայի է սպասում։ Ուրբաթ՝ մայիսի 10-ին, նա հանկարծ կծկումներ է զգացել որովայնի շրջանում։ Այդ ժամանակ նրա սիրեցյալը՝ Դեւիդ Ջոնսթոնը, քնած էր բազմոցին։ Առավոտ վաղ տղամարդն արթնացել է եւ տեսել հեռախոսի էկրանին, որը գտնվում էր անձայն ռեժիմի վրա, 60 բաց թողած զանգ Սթեյսիից։ Վայրկյաններ անց աղջիկը նորից է զանգահարել ու ասել. «Վերեւ բարձրացիր, ես ծննդաբերել եմ»։

«Ամեն բան մշուշի մեջ էր, թվում էր՝ արթնացել եմ ճիչերի կամ լացի ձայնից»,- հիշում է Դեւիդը։

Նա գնացել է լոգարան, որտեղ գտնվում էր Սթեյիսին, եւ շտապօգնության բրիգադ կանչել։

«Բժիշկն ուղարկեց ինձ աղջկա իրերը հավաքելու։ Անգամ չգիտեմ, թե ինչու, հագուստի համար սառնարան մտա,- ասել է տղամարդը։- Ես մինչեւ հիմա չեմ կարողանում նկարագրել զգացմունքներս, որ զգում էի այդ ժամանակ»։

Ըստ Սթեյսիի՝ ծննդաբերությունը բավական արագ եւ անցավ է ընթացել։ Տառացիորեն մի քանի րոպե հետո, հենց որ  լույս աշխարհ եկավ երեխան, որին կոչեցին Սոֆիա Գրեյս, օգնության է հասել Դեւիդը։

Սթեյսին ասել է, որ փոքրիկի ծնվելուց ամիսներ առաջ նա հակաբեղմնավորիչ հաբեր է ընդունել եւ չէր ծրագրում երեխա ունենալ։ Դաշտանը նրա մոտ չէր դադարել։ Երբեմն սրտխառնոց է ունեցել, բայց մտածել է, որ խնդիրը կծու ուտելիքն է։ Այս ամբողջ ընթացքում նա ալկոհոլ է օգտագործել եւ արձակուրդի մեկնել բավական հեռու վայրեր, ինչը հակացուցված է հղիության ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել