Բուժսարքավորումները Հայաստանի բուժկենտրոններին մատակարարվել են բարձրացված գներով

22 մայիսի, 2019  15:40

Բուժսարքավորումները Հայաստան են ներկրվել ավելի ցածր գներով, քան մատակարարվել են բուժկենտրոններին անցկացված մրցույթների արդյունքներով։ Այս մասին ասվում է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի վերլուծությունում։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Հայաստանի Հաշվեքննիչ պալատի Երրորդ վարչության ղեկավար Գեղամ Հովեյանը տեղեկացրեց, որ վերլուծվել են 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալները։ Ուշադրության կենտրոնում են եղել բուժսարքավորումների, կահույքի եւ բժշկական պարագաների գնման մրցույթները Վանաձորի, Սեւանի եւ Արտաշատի բուժկենտրոնների համար։ Արժեքը նշվում էր առանց փոխադրման եւ սարքավորումների տեղադրման, ինչպես նաեւ դրանց շահագործման նրբությունների ուսուցման ծախսերի հաշվառման։

Պարզվել է, որ  ըստ լոտերի երեք մրցույթի անցկացման պատճառով ըստ էության բաց են թողնվել 184.4 մլն դրամ խնայելու հնարավորությունները։ 2017-2018 թվականների 9 ամիսների մրցույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ Վանաձորի ԲԿ տեխնիկական հագեցման մրցույթի հաղթողներ ըստ 1 եւ 3 լոտերի դարձել են ներմուծող ընկերությունները, որոնք կոնսորցիումներ են ստեղծել։ Ինչպես նշվեց, այս հանգամանքը խոչընդոտել է մրցույթի առավել արդյունավետ անցկացմանը այդ թվում եւ գնային առաջարկի եւ մրցակցության սկզբունքների ապահովման տեսակետից։

Անցկացվել է նշված բուժկենտրոններին «Առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից մատակարարված բուժսարքավորումների, կահույքի եւ բժշկական պարագաների արժեքի, ինչպես նաեւ դրանց արժեքի համեմատական վերլուծություն Հայաստանի տարածք ներկրելիս։ Համեմատական վերլուծությունը վերաբերել է  167 անուն ապրանքների, որոնք մատակարարման ժամանակ գնահատվել են 2.3 մլրդ դրամ։ Այնինչ պարզվել է, որ դրանք ձեռք են բերվել 1.3 մլրդ դրամով, այսինքն՝ տարբերությունը կազմում է ավելի քան 840 մլն դրամ։

Այսպես՝ հեմոդիալիզի 15 սարքեր Հայաստան են ներմուծվել 62,2 մլն դրամով, սակայն Վանաձորի ԲԿ-ին տրամադրվել են 171 մլն դրամով, այսինքն՝ տարբերությունը կազմել է 174,4 տոկոս: Հեմոդիալիզի սարքի ջրի մաքրման համակարգը Հայաստան է ներմուծվել 18,6 մլն դրամով, իսկ Վանաձորի ԲԿ-ն այն ձեռք է բերել 41,7 մլն-ով (տարբերությունը՝ 123,8 տոկոս): Դրանից բացի, բժշկական կենտրոն է մատակարարվել լապարոսկոպիայի սարքավորում՝ 102,5 մլն դրամով, մինչդեռ մատակարարը այն ձեռք էր բերել 41 մլն դրամով Հայաստանի տարածքում գործող մեկ այլ ԲԲԸ-ից:

Հովեյանը ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստին, որ մատակարարվող սարքավորման արժեքի տարբերությունը հայտնաբերվել է նաեւ տարբեր բժշկական կենտրոնները համանման տեխնիկական պահանջներով սարքավորումներով զինելու համար անցկացված մրցույթների վերլուծությամբ: Այսպես՝ 2017 թվականին Վանաձորի ԲԿ-ն սեղանի ավտոկլավը ձեռք էր բերել 1,9 մլն դրամով, սակայն մեկ տարի անց, Սեւանի եւ Արտաշատի բժշկական կենտրոնները սարքավորումներով զինելու մրցույթների արդյունքներով սեղանի ավտոկլավը ձեռք է բերվել 2,3 մլն դրամով:

Հայաստանի առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր կողմից նշեց, որ բուժսարքավորումներ ներկրող ընկերությունները հետագայում լրացուցիչ ծախսեր են կրում։ Արդյունքում, օրինակ, լապարասկոպիայի սարքավորում մատակարարող ընկերության շահույթը չի գերազանցել 20 տոկոսը։

Հավելենք, որ անցկացված վերլուծությունը վերաբերել է Հայաստանում իրականացվող հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ծրագրի կատարմանը: Հիշեցնենք, որ դրա իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից հատկացվել էր 35 մլն դոլարի վարկ: Դրանից բացի, ՀԲ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանը հատկացրել էր 1,8 մլն դոլարի դրամաշնորհ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի