• Latest news

ԱՄԲ ժամանակ հնարավոր կլինի ընտրել ամենախելացի սաղմերին

27 մայիսի, 2019  22:33

10 տարի անց արտամարմնային բեղմնավորմանը դիմած զույգերը կկարողանան ընտրել իրենց ապագա երեխաների ինտելեկտի մակարդակը, պնդում է Սթիվեն Խսյուն՝ Միչիգան նահանգի համալսարանին առընթեր Genomic Prediction ընկերության համահիմնադիրը:

Մարդու արտաքին տեսքը եւ ինտելեկտի մակարդակը որոշվում է գենետիկ գործոնների խճանկարային հավաքածուով: Եվ մինչեւ վերջերս գիտնականները չունեին տեխնոլոգիա, որը թույլ կտար խճանկարի բոլոր տարրեը միացնել եւ մոտենալ գեների խմբագրման համակարգին:

Բայց արդեն հիմա Genomic Prediction-ը առաջարկում է սաղմերի համար «գնահատողական քարտեզի» ստեղծում: Նման քարտեզը ցույց է տալիս հիվանդությունների, թերությունների զարգացման վտանգները, հասակը եւ ապագա երեխայի մոտավոր ինտելեկտը, որը կարող է ստացվել այդ սաղմից:

2029-ին տեխնոլոգիաները շատ ավելի կատարյալ կլինեն եւ ԱՄԲ ժամանակ հնարավոր կլինի արգանդ տեղափոխելու համար ամենախելացի սաղմերին ընտրել, վստահ է փորձագետը:

Էթիկայի մասնագետներն արդեն նշում են նման մոտեցման վտանգի մասին: Անկախ փորձագետները ոչ այդքան հարմար սաղմերի ընտրության հարցում «ֆաշիստական մոտեցում» են տեսնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել